Ամենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակ
SOCIETYԱրդեն տևական ժամանակ է, ինչ Երևանի տարբեր հատվածներից տեսանելի է Seven Visions Resort & Places, The Dvin-ի նորամուծություն հանդիսացող գովազդային հարթակը։
Հսկայական վահանակը՝ իր «BANK ?» գրությամբ, քաղաքի բնակիչների և անցորդների շրջանում հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ հարցեր առաջացնելով, թե ինչ նոր արշավ է սկսել The Dvin-ը, և որ բանկն է գլխավորելու այս տեսարժան գովազդային հարթակը։
The Dvin-ի այս նոր նախաձեռնության հիմքում Dvin Crown-ն է՝ բրենդների համար նախատեսված նոր, բարձր տեսանելիությամբ գովազդային հարթակ, որը տեղակայված է Երևանի կենտրոնում և ապահովում է 360° քաղաքային տեսանելիություն։
Dvin Crown-ը հնարավորություն է տալիս բրենդին ներկայանալ ոչ թե պարզապես որպես հերթական գովազդային վահանակի, այլ դառնալ քաղաքի տեսողական միջավայրի մաս՝ իր մեծածավալ և աչքի ընկնող ֆորմատի շնորհիվ։
Հարթակը նախատեսվում է ներկայացնել հայկական բարձրակարգ բիզնես ընկերությունները սահմանափակ թվով համագործակցությունների շրջանակում, ինչը հնարավորություն կտա ընտրված բրենդներին զբաղեցնել Երևանի կենտրոնում առանձնահատուկ և բարձր տեսանելիությամբ դիրք։
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ հարթակի մեդիա պլանավորման և հաղորդակցության ռազմավարության շնորհիվ վահանակը գովազդի տեսանելիությունը կարող է հասցնել օրական մինչև 1 միլիոն դիտման, իսկ Dvin-ի շենքի դիրքի և 360° գովազդային վահանակի շնորհիվ բրենդը օրվա ընթացքում շարունակաբար հայտնվելու է բազմաթիվ մարդկանց տեսադաշտում։
Արշավի մեկնարկից հետո «BANK ?» գրությունը դարձել է քաղաքի աչքի ընկնող գովազդային տարրերից մեկը՝ հարց առաջացնելով բազմաթիվ անցորդների մոտ․ ո՞ր բանկն է հայտնվելու Dvin Crown-ի վրա։
Թե ինչ բանկի անուն կփոխարինի խորհրդավոր հարցականին, կբացահայտվի շուտով։ Սակայն մեկ բան արդեն ակնհայտ է՝ The Dvin-ի նոր գովազդային արշավը հասցրել է ուշադրություն գրավել դեռևս մինչև գլխավոր բրենդի բացահայտումը։



