Ջանիբեկյան-Բաշինջաղյան խաչմերուկի վթարից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYTert.am-ը գրում է.
Երևանի Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում այսօր՝ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի մասնակից 46 համարի երթուղայինի և «Mitsubishi»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության և լրատվության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել 3 մեքենաների մասնակցությամբ և երրորդը կաթնամթերք առաքող «ГаЗел» մակնիշի ավտոմեքենա էր:
Արմենիա ԲԿ-ից հայտնեցին, որ երթուղայինի վարորդը կոտրել է ոտքը, սակայն «Mitsubishi»-ի վարորդի` 21 տարեկան երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



