Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին
INTERNATIONAL NEWSՀարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպան Անդրեյ Վեշկինին, այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտել է երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման վերաբերյալ տեղեկատվությունը:
Այս մասին հայտնել է «Յոնհապ» լրատվական գործակալությունը։
«Արտաքին գործերի առաջին փոխնախարար Պակ Յուն-ջունը Վեշկինին է փոխանցել Սեուլի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ», - ասվում է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Սեուլը մտահոգություն է հայտնել, որ Կիեւը բացահայտել է ռազմագերիների փոխանցման վերաբերյալ տեղեկատվությունը, չնայած գաղտնիությունը պահպանելու նախնական պայմանավորվածությանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



