Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


«168 ժամ». «Նաիրիտը» վաճառո՞ւմ են

SOCIETY

««Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը։ Այն «Գրանթ Թորնթոն Ւնթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ Է։ «168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ՝ գույքագրման նախաձեռնողը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել 115 մլն դրամ։

Նախորդ շաբաթ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանն ասել Էր, թե պետք Է տարանջատեն գույքն ու տարածքները, և այն, որը պետք Է «Նաիրիտին» հետագայում վերագործարկման ժամանակ, փոխանցվելու Է Երևանի ՋԷԿ-ին, իսկ այն մասը, որը պետք չէ, տալու են «Նաիրիտ 2»–ին։ Վերջինս պետք է վաճառի այդ գույքն ու ետ վերցնի նաիրիտցիներին վճարված աշխատավարձի գումարը։

Սակայն փոխնախարարն աչքաթող է արել կամ մոռացել է մի մանրուք «Նաիրիտ գործարանը» «Նաիրիտ 2»–ին ոչ մի գումար էլ պարտք չէ։ Հակառակը «Նաիրիտ 2»–ն է պարտք եղել գործարանին. 2008 թվականին «Նաիրիտ» գործարանը դատարանի միջոցով շուրջ 4.2 միլիարդ էր շահել 100 % պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ։ Այսինքն՝ նաիրիտցիների աշխատավարձի գումարների վճարումը կարելի է համարել «Նաիրիտ–2»–ի կողմից պարտքի մարում, և այն որևէ պահանջ չպետք է ունենա։ Թեև «Նաիրիտ 2»–ի գլխավոր տնօրեն Գագիկ Հակոբյանը մեգ հետ զրույցում հայտարարել էր, թե իրավական առումով խնդիր չկա, որ պետական կազմակերպությունը «Նաիրիտ 2»–ը, վճարելու է 90%-ով մասնավոր ընկերության աշխատակիցների պարտքը, քանի որ «Նաիրիտ գործարանը» սնանկության եզրին է, բազմաթիվ պահանջատերեր ունի, ապա, եթե այդ գումարները գնան գործարան, առաջնահերթ մյուս պարտքերը կփակվեն և ոչ թե աշխատավարձի։ Ընդ որում նա նշել էր, որ գումարը կառավարությունն է փոխանցում, և ոչ թե «Նաիրիտ 2»–ն իր հաշվից է փոխանցում։ Ավելին, «Նաիրիտ 2-ը» վճարեց նաիրիտցիների աշխատավարձերի միայն մայր գումարը, իսկ տոկոսները «պահեց իրեն», իսկ դա նշանակում էր այդ գումարը շրջանառության մեջ դնելու և եկամուտ ստանալու լավ հնարավորություն։

Այժմ, եթե «Նաիրիտ 2»–ին կեղծ պարտքի դիմաց փոխանցվի գործարանի գույքի մի մասը, և դա օտարվի, «Նաիրիտ» գործարանը լուրջ խնդրի առաջ կկանգնի։ Այսօր գործարանի հիմնական ունեցվածքը տարածքներն ու շենքերն են, քանի որ հնացած սարքավորումների վաճառքը բավարար գումար չի ապահովի։ Իսկ եթե գործարանին պատկանող ինչ-որ տարածք վաճառվի, խնդիր առաջանալու դեպքում դրա նոր սեփականատերը թույլ չի տա մտնել և իր տարածքում ինչ-որ աշխատանք անել։ Այսինքն որևէ տարածքի կամ շենքի օտարումը նշանակում է «թաղել» գործարանը։ Եթե կառավարությունն իսկապես գործարանն աշխատեցնելու խնդիր է դրել, ապա որևէ պայմանով չպետք է օտարում թույլ տա այնքան ժամանակ, մինչև ներդրողը չգա, չսկսի գործարանն աշխատեցնել, ու ինքը որոշի ի՛նչն է պետք վաճառել, ի՞նչը  ոչ։ Ի դեպ, դեռ անցած ամռանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը մեզ վստահեցրել էր, թե «Նաիրիտ 2»–ը չի կարող տիրապետել գործարանի գույքին, վաճառել այն, և այլն։

Սակայն այժմ, մինչ Ազգային ժողովը խոսում է «Նաիրիտի» վերաբերյալ օրենք ընդունելու անհրաժեշտության մասին, կառավարությունն ուղիներ է փնտրում այդ «բեռից» շուտ ազատվելու համար։ Ստացվում է. որ կառավարությունը դիտավորյալ շտապ քայլեր է անում, որ առաջիկայում ոչ մի ներդրող մոտ չգա գործարանին։ «Նաիրիտի» աշխատելն անխոս հեռանկարային և շահավետ կլիներ թե ՀՀ իշխանության, թե քաղաքացիների համար։

Թեև մյուս կողմից «Նաիրիտը» հսկայական տարածքներ ունի, իսկ այսօր Երևանամ արդեն նման մեծ տարածք գտնելը դժվար է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation