Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել
INTERNATIONAL NEWSՌԴ Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։
Նրա խոսքով՝ կան զոհեր, սակայն նրանց ճշգրիտ թիվը առայժմ չի հստակեցվում։
Եվս մեկ մարդ ստացել է ծանր վնասվածքներ։ Նրան հոսպիտալացրել են շրջանային հիվանդանոց, որտեղ ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են բնակելի շենքը։ Բացի այդ, շրջանում հրդեհներ են տեղի ունեցել երկու ձեռնարկությունների տարածքում, որոնց անվանումները նահանգապետը չի հստակեցրել։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։
Կոնդրատևը հանձնարարել է Սևերսկի շրջանի ղեկավարին օգնություն ցուցաբերել տուժածին և զոհվածների ընտանիքներին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



