Ինչպես որբ աղջիկը դարձավ աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը (լուսանկարներ)
LIFEՖրանսիական «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբը վաճառքի է հանվել։ Գինը՝ 100 միլիոն եվրո։ Ակումբի սեփականատերը Մարգարիտա Լուի-Դրեյֆուսն է, իսկական ազգանունը՝ Բոգդանովա։ Նա աշխարհի ամենահարուստ կանանցից է, ռուսների մեջ՝ ամենահարուստը։ Ի սկզբանե ոչինչ չէր կարող կանխագուշակել, որ նա նման ապագա կունենա։ Երբ Մարգարիտան 10 տարեկան էր, ծնողները մահացան ավտովթարից։ Աղջկան մեծացնում էր պապը, ապրում էին վատ պայմաններում։
Բայց փոքրիկը չէր հուսահատվում։ Դպրոցից հետո սկսեց լեզուներ ուսումնասիրել, մանգամից 5 լեզու։ Հետո տեղավորվեց տուրիստական գործակալությունում եւ էքսկուրսիաներից մեկի ժամանակ հանդիպեց շվեյցարացի ուսանողի հետ։ Սովետական աղջիկներին այն ժամանակ բոլոր արտասահմանցիները արքայազն էին թվում։ Նրանք ամուսնացան ու մեկնեցին Շվեյցարիա։ Ամուսնությունը, սակայն, մեկ տարի տեւեց։ Ամուսնալուծությունից հետո Մարգարիտան տեղի ընկերություններից մեկը աշխատանքի մտավ։ Մարգարիտան ճամփորդություններից մեկի ժամանակ ինքնաթիռում 40-ամյա մի տղամարդու կողքին էր նստել՝ մաշված ջինսերով։ Կամաց-կամաց սկսեցին զրուցել եւ հանդիպեցին Նյու-Յորքի սրճարաններից մեկում։
Երրորդ հանդիպումից հետո ֆրանսիացի տղամարդն ասաց, որ իր կյանքը առանց 20-ամյա աղջկա չի պատկերացնում։ Մարգարիտան տեղափոխվեց Լոնդոն՝ այնտեղ միայն պարզելով, որ Ռոբերը սովորական տղամարդ չէ, միլիարդատեր է։ Ռոբերի ընտանիքը դեմ էր ռուս աղջկան։ Մայրը պահանջում էր որդուց հրաժարվել Մարգարիտայից։ Զույգը գաղտնի էր հանդիպում, հասցրին 3 երեխա ունենալ, նոր միայն Ռոբերը մորը հայտնեց, որ ինքն ու Մարգարիտան արդեն երեխաներ ունեն։
Սիրտը չդիմացավ, կինը կաթված ստացավ․․․ Որ մահվանից հետո Ռոբերը եւ Մարգարիտան պաշտոնապես ամուսնացան Վենետիկում՝ առանց ճոխությունների։ Լրատվամիջոցները աղջկան չընդունեցին, նրան ռուս լրտես էին անվանում։ Ի հեճուկս ողջ աշխարհի՝ զույգն անսահման երջանիկ էր։ Ռոբերի ծանր հիվանդությունը ցնցեց բոլորին։ Հաստատվեց հին ասացվածքը՝ առողջությունը չես գնի։ Միլիարդներ ունեցող Ռոբերին այլեւս ոչինչ չէր օգնի։ 2 տարի անց նա մահացավ՝ իր ողջ ունեցվածքը թողնելով կնոջը։ Այս տարի Մարգարիտան կտոնի ծննդյան 54-ամյակը։
Louis Dreyfus group ընկերությունը նրա ղեկավարությամբ միլիարդավոր դոլարների շրջանառություն ունի։ Մարգարիտայի անձնական կարողությունը 8 միլիարդ եվրո է։ 54 տարեկանում Մարգարիտան պատրաստվում է կրկին մայրանալ, նրա զույգ դուստրերը կծնվեն ամռանը։



Պատրաստեց Past.am-ը:



