Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան
INTERNATIONAL NEWSԻրանական իշխանությունները հաշվարկներ կատարելիս չեն առաջնորդվում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամկետներով, նրանք պատրաստ են պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նրան հարցրել են նոյեմբերյան քվեարկության մոտեցող ժամկետների ազդեցության մասին Թեհրանի կայացրած որոշումների վրա:
«Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք և չենք ելնում որևէ ամերիկյան ընտրություններից։ Եթե ԱՄՆ ներկայիս կառավարությունը միջազգային իրավունքի շրջանակներում ցանկանում է համաձայնության գալ, խնդրեմ։ Եթե ոչ մինչև ընտրությունները, ապա դրանից հետո, էլ ո՞րն է մեզ համար տարբերությունը»,- ասել է նախագահը։
Նա չի հստակեցրել, թե արդյոք հնարավոր է համարում ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած ռազմական հակամարտության ավարտը մինչև տարեվերջ:
«Մենք բացարձակապես չենք ցանկանում պատերազմել։ Բայց մենք վճռականորեն պաշտպանվելու ենք: Մենք պատերազմ չենք փնտրել: Մենք պատերազմ չենք փնտրում։ Մենք չենք ցանկանում շարունակել։ Այնուամենայնիվ, Ամերիկան պետք է որոշի՝ ցանկանում է վերջ դնել դրան, թե ոչ», - հավելել է Փեզեշքիանը։



