Իրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի
INTERNATIONAL NEWSԻրանի ծովային շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը կալանել են այդ երկրի հետ կապված 115 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ դուրս էին եկել դրանցից։ Այդ մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Սեպտեմբերի 23-ի դրությամբ Կենտրոնական հրամանատարության ուժերը վերաուղղորդել են 115 առևտրային նավ՝ ապահովելու համար ամերիկյան շրջափակման խիստ պահպանումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հուլիսի 14-ին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը վերսկսեցին իրանական նավահանգիստներ և առափնյա շրջաններ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի շրջափակումը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



