Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում
INTERNATIONAL NEWSԻրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն իրենց միջև առկա հակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։«Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությունը չի համապատասխանում երկու կողմերի և միջազգային հանրության ընդհանուր շահերին», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։
Դիվանագետը նշել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը պետք է «հետևեն խաղաղ ուղուն, վեճերը կարգավորեն երկխոսության և բանակցությունների միջոցով, աջակցեն խաղաղության ու կայունության արագ վերականգնմանը Պարսից ծոցի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում»։ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմ են սկսել փետրվարի 28-ին։
Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է մարտական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել է լայնածավալ հարվածներն Իրանի դեմ։
Այնուհետև ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական ուժի կիրառումը դադարեցնելու և պատժամիջոցների միջոցով երկիրը տնտեսապես ճնշելու փորձերին անցնելու մասին:



