Yerevan, 10.October.2026,
00
:
00
BREAKING


Շատ ուժեղ մարդ պետք է լինի իմ կողքինը, որպեսզի աչք փակի այդ ամենի վրա. Շպռօտ

LIFE

Aysor.am-ը գրում է.

Վերջին շրջանում երգչուհի Անի Թովմասյանը, նույն ինքը Շպռօտը, խուսափում է հարցազրույցներ տալուց: Փոխարենը, իր մասին հիշեցնում է նկարների միջոցով: Aysor.am-ը զրուցել է վերջինիս հետ գործունեության, սկանդալային բնույթի, հիասթափությունների, անձնական կյանքի ու երազանքների մասին: 

-Անի, արդեն մի քանի տարի է՝ բնակվում եք ԱՄՆ-ում: Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա:

-Շաբաթվա մեջ մի քանի օր երգում եմ ռեստորանում: Ճիշտ է, դա մեծ բեմ չէ, բայց միևնույն է՝ իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում:

-Նոր երգեր ծնվո՞ւմ են, թե՞ միայն հին երգացանկից եք օգտվում:

-Նոր երգ ունեմ, պարզապես չեմ հասցնում տեսահոլովակ նկարահանել, որպեսզի կարողանամ ներկայացնել հանրությանը: Երևանում ինձ համար հիմա նոր զուգերգ է գրվում Ռիչարդ Մադլենյանի կողմից: Թաթուլ Ավոյանի հետ եմ երգելու: 

-Դուք տարբեր երաժշտական ոճեր ունեք, կստացվի՞ համատեղել:

-Ճիշտն ասած, ռաբիս ոճի մեջ Թաթուլը միակ երգիչն է, ում ես երկրպագում եմ: Ամենաշատն իրեն եմ սիրում ու մենք միասին էլ աշխատում ենք, իր կենդանի կատարումներն ամեն օր լսում եմ: Որոշեցինք հետաքրքիր մի գործ պատրաստել՝ նա իր, ես՝ իմ ոճի մեջ: 

-Գաղտնիք չէ, որ Ձեր մեկնելու սկզբնական շրջանում շատ դժվարություններ եք հաղթահարել, նույնիսկ ոչ մասնագիտական գործունեությամբ եք զբաղվել: Արդեն կարելի՞ է ասել, որ այդ բոլոր դժվարություններն անցյալում են, թե՞ երգելու հետ մեկտեղ շարունակում եք կողմնակի աշխատանքներով զբաղվել:

-Առաջին երկու տարին յուրաքանչյուր էմիգրանտի համար շատ բարդ է լինում. նոր երկիր է, լեզվին տիրապետելու, թղթաբանության հետ կապված խնդիրներ կան, կողմնորոշվելն է դժվար: Կամաց-կամաց ընտելանում ես: Բայց միևնույն է, միայն երգելով ապրել չեմ կարող: Այնպես որ, եթե կողքից առաջարկներ լինում են ու ես ունենում եմ հնարավորություն անել այդ աշխատանքը՝ չեմ հրաժարվում: Այստեղ չկա մտածելակերպ, որ «վայ, ես հայտնի երգչուհի եմ, իրավունք չունեմ նման գործեր անել»… Թեև, փորձում եմ արվեստի մեջ մնալ: Օրինակ, հիմա առաջարկ ունեմ թատրոնից՝ ներկայացման մեջ խաղալու, ինչի համար շատ ուրախ եմ: Արդեն քանի օր է՝ փորձերի մեջ ենք: Տեսնենք, ինչպե՞ս կստացվի:

-Հայկակա՞ն թատրոնի մասին է խոսքը, ի՞նչ ներկայացում է պատրաստվում:

-Այո, հայկական թատրոն է: Նոր ներկայացում է՝ 4 տարբեր պատմություններով: Խաղընկերս, հավանաբար, Արսեն Գրիգորյանը կլինի (խուճուճ Արսեն), կազմակերպիչներն իրեն են հրավիրել: Պրեմիերան, կարծում եմ, մայիսին կլինի: Շատ եմ ափսոսում, որ Հայաստանաբնակներն ակնդրելու հնարավորություն չեն ունենա:

-Միգուցե ներկայացումը նաև Հայաստա՞ն բերեք:

-Տա Աստված, ես շատ կցանկանամ (ծիծաղում է):

-Եթե չեմ սխալվում, սա կլինի դերասանական Ձեր երկրորդ փորձը, քանի որ հանդիպել ենք նաև «Որոգայթ» սերիալի շրջանակներում:

-Չէ, ես թատերական փորձ վաղուց ունեմ. 11-12 տարեկանից խաղացել եմ, թեև՝ ոչ պրոֆեսիոնալ բեմերում: Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես նկատեցին իմ ունակությունները: 11 տարեկան էի, մանկական հիվանդանոցում «Կիկոսի մահն» էին բեմադրում: Ինձ հրավիրել էին, որպեսզի փորձին ներկա լինեմ: Կիկոսի կնոջ դերակատարը չէր կարողանում բնական «լացել»: Ջղայնացա, որոշեցի ցույց տալ, թե ոնց պետք է լացել (ծիծաղում է): Բոլորը հիացած որոշեցին, որ այդ դերը ես պետք է խաղամ… Հետագայում շատ անգամներ եմ բեմեր բարձրացել: Իսկ ֆիլմերում ավելի մեծ տարիքում հայտնվեցի: Այստեղ էլ նկարահանվել եմ սերիալում ու սկեչներում, չնայած մարդիկ ինձ առավել շատ հիշում են «Որոգայթով», որովհետև ավելի հայտնի էր: Բայց գիտեք, այդ ֆիլմում իմ մարմնավորած կերպարը, ինձ վստահված դերը բոլորովին հոգեհարազատ չէր ինձ: Ոչ մի կերպ չէի զգում «Մերիին», չէի կարողանում հասկանալ, թե ինքն ով է: Իհարկե, փորձ էր, բայց ինձ համար մեծ ձեռքբերում չի եղել «Որոգայթը»:

-Այսօր էլ ԱՄՆ-ում շատ սերիալներ են նկարահանվում, ինչպե՞ս է չեք ներգրավվում:

-Սկզբում առաջարկներ շատ էին լինում, բայց երբ հասկացա, թե մեծամասամբ ի՞նչ կերպարներում էին ինձ տեսնում՝ հրաժարվեցի: Գիտեք, Շպռօտն իմ ստեղծած կերպարն է և երբ ես բեմում եմ, երգում եմ՝ գիտակցելով այդ դերը խաղում եմ: Բայց ես չեմ ուզում ֆիլմերում նորից Շպռօտով ներկայանալ: Բայց մեր դերաբաշխողներն այնքան սահմանափակ են, որ բոլոր ֆիլմերում ինձ տեսնում են ազատամիտ, շեկ մազերով թեթևսոլիկ: Բայց ես արդեն խաղում եմ Շպռօտ, նման դերերն ինձ տեղ չեն տալիս աճելու: Վերջին առաջարկս «Գլենդել լայֆ» նախագիծն էր, բայց մեկ ամիս նկարահանվելուց հետո ինքս հրաժարվեցի՝ հասկանալով, որ այն իմը չի, չեմ կարող:

-Ի դեպ, մի քանի տարի առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ՝ չափազանց բաց տեսարաններով: Շատերը տեսանյութի «հերոսուհուն» Ձեզ էին նմանեցնում:

-Գիտեմ, թե ինչի մասին եք խոսում՝ «պոռնոյի»: Ես չեմ այդ «հերոսուհին», բայց կարիք էլ չունեմ արդարանալու: Ինձ երբեք նման առաջարկ չի եղել ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Միացյալ Նահանգներում: Այդ վիդեոն տեսել եմ. տեսանյութի աղջիկը շեկ մազերով, նիհար-միհար կազմվածքով է, այդ պատճառով են երևի նմանեցնում: Դե, անունս էլ տակը գրել են: Այստեղ են ասում. «Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»: Չեն հասկանում, որ այդպես խաղում են իմ անվան հետ: Ես հաստատ չեմ ուզում ունենալ Քիմ Քարդաշյանի ներկան, անցյալը կամ ապագան:

-Հավատացեք, անգամ Հայաստանում նրանով շատերը հպարտանում են:

-Հա, իր մասին խոսում էին ինչպես անբարոյականի մասին, բայց երբ եկավ Հայաստան, դիմավորեցին՝ ինչպես Սուրբ Մարիամին: Երևի փողն է խոսում… Կյանքում բոլորս էլ սխալվում ենք, բայց Անժելա Սարգսյանին, ով մեր աղջիկն է, մեր ջիգյարը (սա չի նշանակում, որ իրեն արդարացնում եմ) հասցրեցին ինքնասպանության, իսկ Քիմ Քարդաշյանին Աստված սարքեցին, ինչ է, թե երկու կոպեկ փող ունի:

-Դուք քննադատո՞ւմ եք նրա վարքը:

-Չէ, նա իմ համար մեծ դեմք է ու ինքս իրեն շատ լավ եմ ընդունում: Խոսքս վերաբերում է նրան, որ մեր ազգը սիրում է սրան-նրան անուններ դնել, բայց Քիմին փառքով դիմավորեց: Զարմանալի էր ուղղակի:

-Անի, դուք հասարակության մեծ շերտին առավել շատ հայտնի եք Շպռօտի կերպարով: Անկախ նրանից, թե որքանով եք տարբեր կերպարից՝ մարդիկ Ձեզ նույնացնում են: Իրականում, շա՞տ տարբեր են Շպռօտն ու Անի Թովմասյանը:

-Այնպես չի, որ Շպռօտն ինձանից ոչինչ չունի, դա դեր է, որով խաբում եմ իմ ժողովրդին: Բայց շատ բաներ էլ ավելացրել եմ. այն, ինչ չունեմ իրական կյանքում, դրել եմ Շպռօտի մեջ: Այդ կերպարի ասելիքը փորձում եմ ստեղծել բեմական հագուստով, դիմահարդարմամբ ու խոսքով: Իսկ իրական կյանքում բավական տարբեր եմ կերպարիցս: Այդ մասին իմ ընտանիքի անդամները կարող են փաստել: Շատ եմ նեղվում, որ որոշ սահմանափակ, «հավի ուղեղով» մարդկանց թվում է, որ ես էկրանից դուրս էլ այդպիսին եմ, չեմ կարող լինել սովորական հայ աղջիկ, ճաշ եփել, լավ զրուցակից լինել ու խոսել լուրջ թեմաներից, գիրք կարդալ: Չեն էլ պատկերացնում, որ ես բոլորովին այլ կյանք ունեմ:

-Իսկ ինչո՞ւ եք մարդկանց համար փակ պահում Ձեր այդ կողմը:

-Պետք է արժանի մարդիկ լինեն, որ ճանաչեն իմ այդ կողմը: Այն բաց չի ու ես չեմ էլ ուզում, որ բոլորին հասանելի լինի: Գոնե դա թող մնա իմ անձնականը: Շպռօտն ինքը շատ անկեղծ կերպար է, շատ հարցազրույցների ժամանակ իմ անկեղծության հետևանքով շատ բան եմ կորցրել անձնականում: Շատ երգչուհիներ կան, ովքեր երբեք չեն անկեղծանում անձնականից ու ինձ թվում է՝ ճիշտ են անում: Բայց դե ես բնավորությամբ մի քիչ «бунтар» եմ եղել, ուզում էի ինչ-որ բաներ փոխել: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ճիշտ եմ: Վստահ էի, որ պետք է լինես անկեղծ բոլոր առումներով: Բայց հետո հասկացա, որ մարդիկ ինչքան էլ ասեն, որ ինձ իմ անկեղծության համար են սիրում, միևնույն է՝ դատում են: Հիմա փորձում եմ անձնականս մի քիչ փակ պահել, ինքս ինձ չվնասել: Մեկտեղ, չեմ էլ ուզում ինքս ինձ կորցնել: Եթե ես Շպռօտն եմ, ինչպե՞ս կարող եմ անկեղծ չլինել, ինքս ինձ խաբել: Բայց շատ հարցազրույցներ չեմ տալիս, հեռու եմ մնում: Այսօր մեր լրատվամիջոցներն աճելու հետ մեկտեղ շատ նեգատիվ են փոխանցում, աղբը շատ է: Իմ ասելիքը շատ քչերն են հասկանում ու ընկալում, բավական է մի հատ քոմենթ գրեմ ու կսկսեն առանց մտածելու իրենց ուզածի պես մեկնաբանել: Հիմա չեմ կարողանում առաջվա պես այս ամենն անտեսել:

-Դուք միշտ համարվել եք սկանդալային երգչուհի: Հետաքրքիր է, շատերի պես խուսափո՞ւմ եք այդ բնորոշումից:

-Նախկինում ինձ լավ էի զգում, երբ այդպես էին անվանում: Ինձ համար դա նշանակում էր, որ ասելիքս բարձր է, տեղ է հասնում: Այդ բառի մեջ ոչ թե նեգատիվ էի տեսնում, այլ տարբերվելու միտում: Բայց արտիստի գինն ընկնում է, երբ ամեն անգամ իրեն հենց այդ մի բառով են շեշտում, ընդգծում: Եվ հետո, ես մտածված չեմ արել այդ սկանդալներն, ուղղակի այդպես է ստացվել… Ես միշտ խոսել եմ այնպիսի բաներից, որոնց մասին բոլորը լռում էին: Հանրային հեռուստաընկերությամբ սեքսի մասին էի խոսում, ինչն աննախադեպ էր: Իսկ երբ դու հայ աղջիկ ես ու սեքսից ես խոսում, նշանակում է՝ այնքա՜ն բան ես կորցնում քո կյանքում: Դառնում ես սկանդալային, քեզ այլևս ոչ-ոք լուրջ չի վերաբերում ու բոլորին թվում է, թե ամբողջ օրը սեքս ես  անում, այնքան բութ ես, որ ուրիշ ոչինչ չես անում… Ինչ ասեմ, միշտ կորցնելով՝ շարունակել եմ լինել սկանդալային:

-Եվ որո՞նք են այն նկատելի կորուստները, ինչի մասին շեշտում եք:

-Նախ ասեմ, որ իմ ամենամեծ կորուստը հայրիկիս մահն է եղել, որն ինձ վրա շատ մեծ հետք է թողել: Ճակատագրական էր իմ կյանքում… Իսկ այս մեծ տարիքում կորուստները չեն եղել զոհերի տեսքով, չեն մահացել, ուղղակի իմ կյանքից են գնացել: Ես այսօր 36 տարեկան եմ ու չեք պատկերացնի, թե որպես աղջիկ ինչքան եմ տուժել անձնական առումով: Մեծամասամբ ինձ ոչ-ոք չի մոտենում որպես սովորական իգական սեռի ներկայացուցիչ, ով կարող է լինել լավ կին ու մայր: Մոտենում են որպես «ծիծիկներս սարքած» սկանդալային երգչուհի Շպռօտ, ով երևի արժեքներ չունի:

-Դրանում Ձեր մեղքը չե՞ք տեսնում:

-Չեմ ժխտի, միգուցե ես եմ մեղավոր, որ նման կերպար եմ ստեղծել: Մեր իրականության մեջ մարդիկ նույնացնում են կերպարն ու կերտողին: Իսկ հոլիվուդյան աստղերը իրենց համար շատ բաց կերպարներ են ստեղծել, բայց ունեն անձնական կյանք, տուն ու ընտանիք, երեխաներ, ու ոչ-ոք չի ասում, թե իրենք անբարոյական են: Ընդհակառակը, ասում են՝ արտիստ են: Իսկ երբ ես էի իրենց պես, ասում էին՝ բարոյական օրենքներից զուրկ է: Բայց իմացեք, որ ես շատ լավ ծանոթ եմ բարոյական օրենքներին և ոչ միայն: Բայց ո՞ւմ ինչ ապացուցեմ: Չեմ կարող փոխել իմ ժողովրդին, ես իրենց շատ սիրում եմ ու ինչ արել եմ՝ սիրով եմ արել: Նույնիսկ չեմ ցանկանում ասել, որ փոշմանել եմ: Ճիշտ է, կորուստ եմ ունեցել, բայց համարում եմ, որ դա իմ կոչումն է եղել: Երևի պետք էր, որ այսպես լիներ:

-Ձեր ընտանիքի անդամները սովորե՞լ են անտեսել Ձեր մասին խոսակցությունները, թե՞ այդ ամենն ազդում է նրանց վրա:

-Միշտ էլ ազդվել են, բայց փորձել են հասկանալ: Պետք է պլաստմասայից լինես, որ չնեղվես: Ուղղակի իրենք ինձ լավ են ճանաչում, և եթե հարցեր են առաջանում՝ ինձանից են ակնկալում պատասխանները: Մայրս է շատ նեղվում, բայց… Ես շատ երգչուհիների պես անշառ արվեստ չեմ ընտրել, ովքեր երգում են սիրո, մայրիկի ու հայրենիքի մասին, այնպես որ, պետք է դիմանանք: Իմ ասելիքն այլ է ու ես եմ ընտրել այս ճանապարհը:

-Թեև ընդհանուր կորուստների մասին նշեցիք, բայց եղե՞լ է դեպք, որ այս խոսակցությունների պատճառով կողակցի կորցրած լինեք:

-Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը՝ միշտ: Իմ կորուստները հենց Շպռօտի պատճառով են եղել: Պարտադիր չի, որ մարդը ֆիզիկապես չլինի, որ կորուստ համարես: Երբ կորցնում ես սիրածդ էակին, դա քեզ համար մահվան պես բան է: Ես այնքան շատ եմ այդպիսի կորուստներ ունեցել, որ ինձ թվում էր՝ ցավս կբթանա: Բայց չէ, չի բթանում:

-Անի, եթե կողմնակի խոսակցությունը, Ձեր ստեղծած կերպարը Ձեզ բաժանում է, գուցե այդ մարդը Ձերը չէ՞ր:

-(Մտածում է) գիտեք, բոլորն ինձ այդ են ասում: Վստահեցնում են, որ ՆԱ ինձ չճանաչեց, ընկավ ազդեցության տակ: Ինչ արած, ապրում ենք այս աշխարհում: Նույնիսկ ես եմ ընկնում ինչ-որ ազդեցությունների տակ: Մեծամասնության կարծիքը ազդեցիկ է: Եթե քեզ ճանաչեին 5 հոգի՝ այլ բան, բայց երբ ճանաչում են հարյուր հազարավոր մարդիկ ու կարծիքներ հայտնում թե համացանցում, թե իրականության մեջ՝ պատկերը փոխվում է: Շատ ուժեղ մարդ պետք է լինի իմ կողքինը, որպեսզի աչք փակի այդ ամենի վրա:

-Գուցե ժամանա՞կը չի, նա դեռ կգա՞:

-Չեմ ուզում ինքս ինձ ապուշի պես խաբել ու մտածել, որ կգա: Ո՞վ գիտի, կարող է տղամարդիկ ինձ ճանաչում ու չե՞ն սիրում:

-Երբևէ փորձե՞լ եք վերադարձնել այն մեկին, ում կորցնելու համար ամենաշատն եք ափսոսացել:

-Իհարկե, ես բնավորությամբ շուտ հանձնվող չեմ: Բայց նաև հասկանում եմ, որ եթե մի բան կոտրվում է, այլևս չես կարող նույնությամբ հավաքել, ճաք է լինելու: Ես իմ կյանքում առարկայական երազանքների համար միշտ պայքարել ու հասել եմ, և կպայքարեմ: Ուզո՞ւմ եմ ունենալ մեքենա կամ դառնալ հայտնի երգչուհի՝ կաշխատեմ հասնել դրան ու կհասնեմ: Դա միայն ինձանից է կախված: Բայց երբ երազանքդ կախված է նաև դիմացի մարդուց, ապա ոչինչ անել չես կարող, անզոր ես: Չես կարող իրեն ստիպել, որ մնա քո կյանքում: Ինձ թվում է՝ այս պարագայում պայքարելը սխալ է դառնում: Նոր եմ հասկացել, որ կյանքն ինքը կորուստ է, ծանր է, բայց կան երջանիկ պահեր: Ու բոլորս հենց այդ երջանիկ պահերի համար ենք ապրում:

-Որքան հասկանում եմ, անձնական կյանքում հիմա եղանակն այնքան էլ բարենպաստ չէ:

-Այո, ես չունեմ հիմա անձնական կյանք, որը շատ ցավոտ է: Չկա մեկն իմ կողքին, ով տանն ինձ կսպասի, կամ՝ ես իրեն կսպասեմ: Ապրում եմ մենակ, կողքիս միայն իմ կատուն է: Բայց վաղուց արդեն շատ եմ ուզում ունենալ ընտանիք, երեխա:

-Մեր հայտնիներից շատերը թեև ամուսնացած չեն, բայց երեխաներ ունեն՝ իրենց կյանքը լցնելու համար:

-Շատ լավ ասեցիք՝ իրենց կյանքը լցնելու համար. իհարկե, կարող եմ շատ երգչուհիների պես առանց ամուսնանալու հղիանամ, երեխա ունենամ ու պահեմ, հատկապես, որ այստեղ ավելի հեշտ է: Բայց ըստ իս, երբ բալիկ ես ունենում, որ քո մենակությունը լցնես, էգոիստություն ես անում: Ոչ մեկին չեմ մեղադրում, բայց ինքս չեմ ուզում այդպես: Միշտ մտածում եմ, որ երեխաս հարցնի, թե պապաս ով է՝ ի՞նչ եմ ասելու: Ուզում եմ, որ իմ երեխան երջանիկ լինի և ոչ թե միայն ինձ երջանկացնի:

-Հուսով եմ, առաջիկայում Ձեր ընտանիքը կկազմեք:

-Ես հույս չունեմ, վաղուց արդեն հուսախաբված եմ (ժպտում է): Պատճառը և իմ վերաբերմունքն է, և իրենց մոտեցումը, և տարիքս: Արդեն 36 տարեկան եմ ու իմ ձևավորված բնավորությունը չեմ կարող փոխել: Ինչո՞ւ են տղաները 18-20 տարեկանների հետ ամուսնանում. որովհետև նրանց բնավորությունն ավելի ճկուն է, հնարավոր է փոխել: Որքան մեծանում ես, այնքան դժվարանում է զույգ ունենալը: Երկու կայացած մարդիկ դժվարությամբ են դառնում մեկը:

- Դուք ապրում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ այդտեղի տղամարդիկ ավելի ազատամիտ են: Միգուցե նրանց մե՞ջ գտնեք Ձեր երկրորդ կեսին:

-Հա, ավելի հեշտ են դասավորվում հարաբերությունները նրանց հետ, քանի որ իրենք քեզ չեն ճանաչում որպես Շպռօտ, այլ ծանոթանում ու իմանում են Անի Թովմասյանին: Ստիպված չես լինում իրենց բացատրել ու արդարանալ, որ «պոռնո» ֆիլմի մեջ նկարահանվածը ոչ թե դու ես, այլ արտաքին տվյալներով քեզ նման ուրիշ աղջիկ: Երբ հայ տղաներն ինձ հետ ծանոթանում են, սկասում են այդ հարցերը տալ, այս ու այն խոսակցությունը պարզաբանել… Բայց մի բան էլ կա. Ես ամերիկացի տղայի հետ ընկերություն արեցի, բայց չկարողացա: Իրենց այդ հարցերով անգամ մերոնք ուրիշ են ու հոգեհարազատ: Մենակ այն, որ ես կարող եմ նայել հայ տղայի աչքերի մեջ ու ինքը ինձ հայերեն սիրուն մի բառ ասի՝ սիրտս, արևս, կհալվեմ, սրտիս կկպնի իր խոսքը: Իսկ ամերիկացին ինչքան էլ քեզ ասի «Baby, my love»,մեկ է՝ չի ազդում, ռեզինային տպավորություն է, ջիգյար չկա: Ես երևանցի եմ, երևանցիներին շատ լավ եմ հասկանում: Օրինակ, ամերիկահայ տղաների հետ զրուցելիս 10 րոպե անց ձանձրանում եմ, թեև հայ էրեխեք են: Նախ, այստեղի երեխաների հետ չես կարող ոչ պատմությունից խոսել, ոչ գրականությունից, ոչ էլ աշխարհագրությունից կամ քաղաքականությունից: Միայն պիցցայից կարող ես խոսել ու ամերիկյան ֆուտբոլից: Չգիտեմ, ինձ համար իրենք շատ դատարկ են: Իսկ երևանցի ամենաքյարթու, չոլկայով, ծիծակ կոշիկներով 3-րդ մասցու հետ անգամ այնպիսի թեմաներից կարող ես խոսել, որ կապշես, թե որքան տեղեկացված է: Որքան հեռու եմ հիմա, այնքան գնահատում եմ մերոնց:

-Միգուցե վերադառնաք Երևա՞ն, Ձեր հարազատ Մասիվ…

-Անձնական որոշ հարցերի պատճառով չեմ կարող տեղափխվել այդտեղ, բայց մեծ հաճույքով կապրեի մի քիչ այստեղ, մի քիչ Երևանում: Պատկերացրեք, որ արդեն հոգնել եմ այստեղից: Ցանկաթյունս է՝ այդպես էլ ապրել՝ կյանքիս կեսը Երևան, կեսը՝ Ամերիկա:

-Բոլոր գնացածներն ասում են, որ այդտեղ կյանքն ավելի հարմարավետ է:

-Հա, բայց բթանում ես այդ չափազանց կոմֆորտից, իսկ ես չեմ ուզում, որ այդ կրակն իմ մեջ մարի: Բայց նկաում եմ, որ կամաց-կամաց իմ մեջ մարում է այդ հայկական վիճակը: 

-Պահանջկո՞տ եք:

-Այո, ահավոր: բոլոր կանանց պես շատ ուշադրության, շատ սիրո կարիք եմ ունենում: Չեմ կարող աչքերս փակել անտարբերության ու սառնության վրա: Երբ նման բան եմ նկատում, կապը միանգամից խզում եմ այդ մարդու հետ: Տղամարդիկ էլ սառն են, էմոցիոնալ չեն: Դա էլ է երևի պատճառ, որ չեմ կարողանում անձնական կյանքս դասավորել:

-Մտավախություն չունե՞ք, որ անձնական կյանքը չդասավորելով՝ հետագայում կարող եք հայտնվել ու այդպես էլ մնալ սիրուհու կարգավիճակում:

-Երբեք չի եղել, որ ես լինեմ սիրուհու կարգավիճակում ու շատ դեմ եմ այդ կարգավիճակին: Իմ բնույթով այնպիսին եմ, որ չեմ կարող կողքինիս կիսել երկու մասի՝ կնոջ և իմ միջև: Իմ տղամարդը պետք է 100 տոկոսով իմը լինի: Չնայած, տղամարդկանց մեծամասնությունը միշտ «լևի» է գնում, բայց դա մի քիչ այլ է, նույնը չի: Եթե դուք տեսնեք, թե ես ինչ տարիքի երկրպագուներ ունեմ՝ 23, 24 տարեկան, կհասկանաք, որ խնդիր չունեմ ինչ որ մեկին ունենալ իմ կյանքում: Պարտնյորի կարիք չունեմ: Ես լուրջ հարաբերություններ եմ նախընտրում: Ուզում եմ հայտնվի նա, ով կլինի իմ ամուսինն ու կհավատա ինձ, ես էլ՝ իրեն: Այսօր ինձ համար արտաքին տեսքն էլ կարևոր չի:

-Եթե հայտնվի նա, ում հավատում եք ու ցանկանում եք Ձեր կյանքն իր հետ կապել, տարիքային տարբերությանը ուշադրություն կդարձնե՞ք:

-Գիտեք, որքան էլ հետաքրքիր է երիտասարդի հետ, իրենք շատ էներիա ունեն, որը քեզ են հաղորդում, միևնույն է՝ պահեր են գալիս, որ հասկանում ես՝ այս կամ այն հարցում դու առավել փորձառու ես, իսկ իրենք էմոցիոնալ են մտածում: Կուզեի, որ կողակիցս իմ տարիքի լինի, եթե փոքր է՝ միայն 3-4 տարի, ոչ ավել: Այս դեպքում կարող ես լուրջ հարաբերություններ ունենալ:

-Արդեն 6 տարի է՝ այդտեղ եք: Հարազատներ ունե՞ք ԱՄՆ-ում:

-Չէ, մեն-մենակ եմ այստեղ: Իսկ Հայաստանում մեծ ընտանիք ունեմ՝ մայր, քույր՝ իր ընտանիքով, մորաքույր ու քեռի… Մենք մեծ հայկական ընտանիք ենք (ժպտում է):

-Անգլերենին լիովին տիրապետո՞ւմ եք:

-Լիովին՝ ոչ, բայց արդեն գլուխ եմ հանում, կարողանում եմ ասելիքս տեղ հասցնել: Երբ նոր էի եկել, ինտերնետ ծառայություն էի զանգում ու սկսում անզորությունից լացել: Չէի կարողանում բացատրել, թե ինչ եմ ուզում: Նեղվում էի, որ չեմ կարողանում խոսել ու բարձր լացում էի: Ամերիկացիներն ապշում էին (ծիծաղում է):

-Այդտեղի քաղաքացի՞ եք, ունե՞ք Ձեր բնակարանը:

-Քաղաքացի չեմ, բայց արդեն 4 տարի է՝ ինձ համար բնակարան եմ վարձակալել: Միշտ երազում էի, ր գամ, դուռը բացեմ ու իմ տունը լինի, այլ մարդիկ մչլինեն: Առաջին երկու տարիներին ընկերներիս տներում էի ապրում, անտունի պես այստեղից այնտեղ էի գնում:

-Եթե չեմ սխալվում, մի պահ Էռնեստն էլ էր Ձեզ հյուրընկալվել, ինչը խոսակցությունների տեղիք էր տալիս:

-Բացի Էռնեստից շատերը կան, ովքեր գալիս են Միացյալ Նահանգներ ու իմ տանն են ապրում: Չէ՞ որ այդ ճանապարհով ինքս էլ անցել եմ: Այդ հյորերի թվում նաև Էռնեստն է եղել: Նա ինձ համար շատ հարազատ մարդ է: Մեր միջև սիրային ոչ մի կապ չկա, բայց նա այստեղ իմ ամենահարազատ մարդկանցից մեկն է, ում կարող եմ կյանքս էլ վստահել:

-Անի, շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեց մեր զրույցը:

-Ուղղակի կասեմ, որ շատ-շատ եմ սիրում ու կարոտում Հայաստանն ու հայաստանցիներին: Շուտով անպայման կվերադառնամ հայրենիք:
 

22.02.16, 20:36

Նելլի Մարգարյան

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri