Հորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման
INTERNATIONAL NEWSԱռևտրային նավ է ենթարկվել հարձակման Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնին (UKMTO), հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կոորդինացման կենտրոնի տեղեկություններով՝ նավը խոցվել է անհայտ արկով, ինչի հետևանքով դրա վրա հրդեհ է բռնկվել։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, անձնակազմը տարհանվել է, երկու մարդ տուժել է։
Նավի անունը, գրանցման նավահանգիստը և միջադեպի ստույգ կոորդինատները չեն հրապարակվում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



