Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի
ECONOMICSՊարսից ծոցի տարածաշրջանից մատակարարումների ավելացման հույսերի ֆոնին նավթի գները չորեքշաբթի օրվա դրությամբ շարունակում են նվազել։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նոյեմբերյան ֆյուչերսների գինը կազմում է 98,43 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 0,82 դոլարով (0,83%) ցածր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման համեմատ։ Երեքշաբթի օրվա դրությամբ պայմանագրերն էժանացել են 1,09 դոլարով (1,09%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 99,25 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,32 դոլարով (1,46%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 89,2 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,85 դոլարով (2%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 90,52 դոլարի։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



