Ո՞րն է մարդու գլխավոր էրոգեն գոտին
LIFENEWS.am STYLE-ը գրում է.
Նիդեռլանդներում գիտնականներն ապացուցել են, որ կրքոտ համբույրի միջոցով մարդիկ միմյանց կարող են 80 միլիոն բակտերիա փոխանցել։ Սակայն չպետք է մոռանալ, որ դրանց մի մասը բավականին օգտակար են։ Համբույրը միշտ դրական զգացողություններ է առաջացնում եւ այն մեր կյանքի անբաժանելի մասնիկն է։
Մարդու շուրթերը նրա գլխավոր էրոգեն գոտին են համարվում։ Ի տարբերություն կենդանիների՝ դրանք պարունակում են հազարավոր նյարդեր, որոնք ուղղակիորեն կապված են ուղեղի հետ։ Հենց որ հպվում են դրանց, մարդու ուղեղը դրական ազդակների մի ամբողջ համալիր է ստանում։ Համբույրը ակտիվացնում է ուղեղի մեծ մասը՝ ստիպելով դրան արտադրել մեծ քանակությամբ նեյրոմեդիատորներ, որոնք ազդում են մեր մտածողության եւ զգացմունքների վրա։
Համբույրի կոդը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 59%-ը եւ կանանց 66%-ը խզել են իրենց հարաբերությունները այն բանից հետո, երբ իրենց դուր չի եկել դիմացինի համբույրը։ Զուգընկերների համբույրը պարունակում է կարեւոր տեղեկատվություն՝ թե ինչպիսին է քո ընտրյալը, ինչպես է նա բուրում, հպվում եւ այլն։ Շվեյցարացի կենսաբան Կլաուս Վեդեկինդը ապացուցել է, որ կանայք իրենց տղամարդուն ընտրում են ըստ նրա հոտի։ Այն կնոջ օրգազմին որոշակի տեղատվություն է հաղորդում տղամարդու ԴՆԹ-ի եւ գենետիկ կոդի մասին։ Եվ կինը որոշում է, արդյոք նա համապատասխանում է իր նախընտրած զուգընկերոջ տեսակին, թե ոչ. ի դեպ, այս որոշումը կինը ընդունում է ենթագիտակցաբար։ Իսկ այս հոտը կինը զգում է միայն համբույրի ժամանակ։ Կրքոտ հաբույրը ստիպում է զուգընկերների ուղեղներին արտադրել դոպամին եւ օքսիտոցին հորմոններ, որոնք պատասխանատու են սիրո եւ ցանկության համար։ Ավելին, ուղեղը նաեւ ադրենալին է արտադրում, որի արդյունքում մարդու սրտի կծկումների հաճախականությունը մեծանում է, նա սկսում է քրտնել, եւ զուգընկերը զգում է նրա հոտը։



