10 կանոն՝ առողջ նիհարելու համար
LIFEՆիհարելու համար ընդամենը պետք է խստորեն հետևել 10 հասարակ կանոնների: Այս մասին հաղորդում է Raut-ը:
1.Այսպես, նախ՝ պարտադիր պետք է նախաճաշել:
2.Ապա պետք է բավարար քանակությամբ սպիտակուց օգտագործել, քանի որ դրանք օրվա ընթացքում հագեցվածության զգացողություն են ստեղծում:
3.Պետք է նաև «վերահսկել» օգտագործված սննդի քանակը:
4-րդ կանոնը նշում է, որ անհրաժեշտ է նախընտրել մրգեր և բանջարեղեններ:
5-րդ կանոնը պարտադրում է ոչ մի դեպքում քաղցած չմնալ:
6.Անհրաժեշտ է նաև նյարդերը թուլացնել, քանի որ սթրեսը և ավելորդ քաշը սերտորեն փոխկապակցված են:
7. Խուսափել դիետիկ սննդից, քանի որ դրանք օգտակար չեն և ավելի շատ են նպաստում քաշի ավելացմանը:
8. Քաղց զգալիս անմիջապես ուտել՝ թեկուզ փոքր քանակությամբ:
9. Նստակյաց կյանք չպետք է վարել, անհրաժեշտ է շատ շարժվել։
10.Եվ վերջապես, անհրաժեշտ է լավ քնել, քանի որ անհանգիստ և ոչ կանոնավոր քունը կարող է խոչընդոտել նիհարելուն։



