Բաղադրատոմոս. լոլիկով և խոզապուխտով պիցցա
LIFEՇեֆ Խոհարար
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- խմորիչ - 1գր
- ալյուր - 160գր
- ձիթայուղ - 10մլ
- ջուր - 80մլ
- աղ - 1 պտղունց
- Սոուսի համար՝
- լոլիկ - 2 հատ
- սխտոր - 1/2 հատ
- կանաչի - 1/2(չորացրած)
- աղ - 1թ/գդ
- շաքարավազ - 1թ/գդ
- Միջուկի համար՝
- պանիր մոցարելլա - 300գր
- խոզապուխտ - 200գր
- երշիկ - 70-100գր(սալյամի)
- լոլիկ - 1-3 հատ
Պատրաստման եղանակ
- Բացում ենք խմորիչը գոլ ջրում, ավելացնում ձիթայուղի կեսն ու ալյուրը և հունցում խմոր, ընթացքում ավելացնում ենք մնացած ձիթայուղն ու աղը: Պատրաստի խմորը փաթաթում ենք ցելոֆանով ու թողնում՝ հանգստանա 30 րոպե:

- Սոուսի պատրաստման համար կեղևազրկում և ճզմում ենք լոլիկը, ավելացնում ենք չորացրած կանաչին և եփում միջին կրակի վրա մինչև եռալը: Ապա ավելացնում մանր կտրատված սխտորը, աղն ու շաքարավազը, թողնում ևս 1 րոպե, ապա հանում կրակից և հարում բլենդերով կամ հարիչով:

- Մոցարելլան անցկացնում ենք քերիչով: Բարակ շերտերով կտրատում ենք խոզապուխտը, սալյամին և լոլիկը:

- Բացում ենք խմորը բարակ շերտով, դնում տապակի վրա, քսում սոուսի կեսը և ավելացնում քերիչով անցկացրած պանիրը (թողնում մի փոքր պամիր միջուկի վրա շաղ տալու համար): Շարում կտրատված խոզապուխտը, սալյամին և լոլիկը, ապա շաղ տալիս վրան մնացած պանիրը և թխում ջեռոցում 10 րոպե 300 աստիճանում:

- Եվ ահա, համեղ պիցցան պատրաստ է:

Լոլիկով և խոզապուխտով պատրաստի պիցցան կտրատում ենք և մատուցում որևէ զովացուցիչ հյութի հետ:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



