Ի՞նչ անել,որպեսզի քնել հանգիստ քնով
LIFEShabat.am-ը գրում է.
Ի՞նչ անել,որպեսզի քնել հանգիստ քնով
Վատ քնի հիմնական պատճառներից մեկը համարվում է ուշ ժամին սննդի ընդունումը,գիտնականների կարծիքով, սննդի երկոյան ընդունման լավագույն ժամանակահատվածը համարվում է ժամը 19.00-ից մինչև 20.00-ը, իսկ ավելի ուշ ընդունած ընթրիքը խանգարվում է ոչ միայն քունը, այլև հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման:
Մի քանի խորհուրդ,որոնք կօգնեն հանգիստ քնել:
Շատ մի կերեք ուշ ժամին, դատարկ ստամոքսով քնելն ավելի դյուրին է:
Քնելուց առաջ անպայման զբոսնեք, գոնե 20-30 րոպե:
Քնից մեկ ժամ առաջ տաք լոգանք ընդունեք, որին հարկ է ավելացնել սոճու, նարնջի եթերային յուղերի 2-3 կաթիլ:
Քնեք հարմար, հարթ մահճակալի վրա, բարձը պետք է ձեզ համապատասխան լինի, նախապատվությունը տալ մուգ գույների անկողնային սպիտակեղենին:
Երբ պառկում եք, մի փորձեք անմիջապես քնել, նախ պառկեք մեջքի վրա, ապա թուլացրեք ամբողջ մարմինը,փորձեք քնել միշտ նույն դիրքով:
Հանգստյան օրերին շատ երկար մի քնեք, որպեսզի չխախտվի օրգանիզմի կենսառիթմը:
Ննջարանից հանել այն իրերը, որոնք հիշեցնում են աշխատանքը, գրասեղանը, համակարգիչը, հեռախոսը և այլն: Դրանք հիշեցնում են հոգսերի մասին և նպաստում անքնությանը:
Եթե ծխում եք, աշխատեք վերջին ծխախոտը հանգցնել քնելուց երկու ժամ առաջ, քանի որ նիկոտինն էլ է նպաստում անքնությանը:



