Մեկ ամսվա ընթացքում Հարավային Քալիֆորնիայի լեռներում երրորդ զբոսաշրջիկն է զոհվում
INTERNATIONAL NEWSՀարավային Քալիֆորնիայի Բոլդի լեռան վրա երրորդ զբոսաշրջիկն է մահացել: Իրավապահների հաղորդմամբ, 45-ամյա տղամարդը վերջին մեկ ամսվա ընթացքում դժբախտ պատահարի երրորդ զոհն է:
Սան Բերնանդինոյի շերիֆի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սան Դիեգոյի բնակիչը սայթաքել եւ ընկել է Սատանայի ժայռից: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, կեսօրից հետո:
Մինչ այդ, փետրվարի 2-ին 23-ամյա Դենիել Նգուենը ձեռքը երկարել է՝ սայթաքած ընկերոջն օգնելու համար: Արդյունքում ինքն էլ ընկել է ու մահացել: Այս մասին գրում է Americaru-ն:
Մի քանի օր անց՝ փետրվարի 6-ին, Բոլդիի վրա մահացել է կնոջ հետ զբոսանքի դուրս եկած 47-ամյա Դոնգ Սին Լյուն:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



