Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը
SPORTԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացած UFC 331 մրցաշարում միջին քաշային կարգում հանդես եկող ամերիկահայ մարտիկ Էդմեն Շահբազյանը հաղթել է բրազիլացի Բրունո Ֆերեյրային:
28-ամյա մարտիկն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Հաղթանակը տոնելիս Շահբազյանն օկտագոնում ծածանել է Հայաստանի պետական դրոշը:
Խառը մենամարտերում (MMA) Շահբազյանն անցկացրել է 23 մենամարտ, որոնցից 17-ում հաղթել է, իսկ 6-ում՝ պարտվել: 33-ամյա Ֆերեյրան իր ակտիվում այժմ ունի 15 հաղթանակ և 5 պարտություն:
Հիշեցնենք, որ UFC 331 մրցաշարի շրջանակում հաղթանակ էր գրանցել նաև UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը: Հայ մարտիկը մրցաշարի երկրորդ գլխավոր մենամարտի հենց առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



