Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի Պարվան նահանգում հոսպիտալի վրա մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 14 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռոյթերս» գործակալությանը: Տեղի ունեցածի պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել «Թալիբանի» զինյալները: Նրանք հայտարարել են, որ իրենց թիրախն է եղել տեղական ոստիկանության ղեկավարը: Քաղաքացիական անձանց կորուստը պայմանավորված է եղել ոստիկանների կողմից սկսած կրակոցներով:
Տեղի իշխանությունների պաշտոնական տվյալներով, մահացածներից 6 հոգի եղել են ոստիկանության ծառայողներ: Հաղորդվում է նաև 11 վիրավորների մասին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ն հավելյալ ուժեր է ուղարկում Աֆղանստան թալիբների դեմ պայքարելու համար:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



