ՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունը
SOCIETY«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ գլխավոր տնօրենի տեղակալների, մասնաճյուղերի տնօրենների, գլխավոր ինժեներների, ինչպես նաև Երևան քաղաքի շահագործման շրջանների ղեկավարների մասնակցությամբ:
ՀԷՑ-ից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք COP17 կենսաբազմազանության համաժողովի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։ Համաժողովի ընթացքում Հայաստանը կհյուրընկալի 196 երկրից ժամանած պատվիրակությունների։ Ավելի քան 15 հազար հյուրեր, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կմասնակցեն համաշխարհային բնապահպանական նշանակության միջոցառումներին, որոնց պատշաճ անցկացումն ապահովելու նպատակով կսահմանվի շուրջօրյա հերթապահություն ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերում՝ հնարավոր վթարային իրավիճակները կանխարգելելու և օպերատիվ արձագանքելու նպատակով:
Էլեկտրաէներգիայի անջատումների ընթացքում կատարվող պլանային և վթարավերականգնողական բոլոր աշխատանքները մշտադիտարկվում են. սահմանվել է խիստ վերահսկողություն՝ ժամկետները չխախտելու և կատարվող աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցված վթարային անջատումների միջին տևողությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն կրճատվել է:
Ձմռանն ընդառաջ Երևանում և մարզերում բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում ենթակայանները, օդային և մալուխային գծերը, ստուգվում և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգվում են՝ բաշխիչ ցանցի պատշաճ աշխատանքն ու բնակիչներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով:
Տարիներ շարունակ բավարար տրանսպորտային միջոցներ չունեցող ՀԷՑ-ի ավտոպարկը առաջիկայում կհամալրվի 25 նոր Pickup տեսակի մեքենաներով, 6 ավտոաշտարակներով ու 3 մանիպլուլյատորներով՝ զգալիորեն բարձրացնելով իրականացվող աշխատանքների արդյունավետությունը և կրճատելով աշխատանքների տևողությունը: Բոլոր տրանսպորտային միջոցները ծառայելու են բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



