Սեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆ
SOCIETYՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Այսպիսով` քաղաքացիներն, առանց ԱԱՊ օղակ այցելելու, կարող են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ` կանխարգելելով գրիպով հիվանդացումը ու հնարավոր բարդությունները:
Պատվաստումային շարժական կետերը գործելու են սեպտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 4-ը՝ հետևյալ հասցեներում. Վերնիսաժում՝ նշված ժամանակահատվածի ողջ ընթացքում, իսկ Ազատության հրապարակի, Հանրապետության հրապարակի, Մերգելյան այգու (Կոմիտաս պողոտա 1), Գայի արձանի, Աջափնյակ թաղամասի Կայզեր սուպերմարկետի (Մարգարյան փողոց 23/6), Դավթաշեն թաղամասի Երևան Սիթի սուպերմարկետի (Տիգրան Պետրոսյան փողոց 25/5), Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային համալիրի և Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքներում՝ սահմանված ժամանակացույցով:
Պատվաստումային շարժական կետերում կարող եք պատվաստվել ինչպես սեզոնային գրիպի, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության, մարդու պապիլոմավիրուսային վարակի, կարմրուկի, կարմրախտի, խոզուկի (ԿԿԽ) դեմ:
Պատվաստվե՛ք հիմա, օգտվե՛ք առողջ լինելու և կանխարգելիչ ծառայություններից օգտվելու ձեր իրավունքից։
Հետևեք մեզ՝ այստեղ



