Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ
ECONOMICSԱզատ միջոցները պարզապես խնայելու փոխարեն կարելի է ներդնել և պարբերական եկամուտ ստանալ։ Պարտատոմսը շահավետ ներդրումային գործիք է՝ հստակ պայմաններով, նախապես սահմանված արժեկտրոնային եկամտաբերությամբ և վճարումների պարբերականությամբ։
Պարտատոմսերի նախորդ երկու թողարկումների ամբողջ ծավալը ռեկորդային կարճ ժամկետներում տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային ևս մեկ հնարավորություն՝ 2026 թվականի սեպտեմբերի 18-ից սկսելով ՀՀ դրամով նոր պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ։
Թողարկման պայմաններն են՝
- Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ,
- Արժեթղթերի քանակ՝ 30,000 հատ,
- Արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ,
- Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.5%,
- Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային,
- Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս:
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել նաև AMIO Mobile հավելվածով՝ առանց Բանկ այցելելու։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ներբեռնեք հավելվածն այստեղ:
ՀՀ գործող Հարկային օրենսգրքի համաձայն՝ պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։ Պարտատոմսերը նաև երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 22.07.2026թ. թիվ 1/310 Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրին և դրա լրացումներին ծանոթացեք այստեղ, իսկ թղթային տարբերակը ձեռք բերեք Ամիօ բանկի ցանկացած մասնաճյուղում:
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից



