Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
INTERNATIONAL NEWS39-ամյա Հովհաննես Հայրապետյանն անժամկետ հացադուլ է հայտարարել և նստացույց սկսել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության (ԱԳՄԱՆ) շենքի մոտ։ Նա պետական կառույցներից աջակցություն է պահանջում 3 անչափահաս երեխաներին վերադարձնելու հարցում, որոնց, նրա խոսքով, կինը երկրից տարել է առանց իր իմացության։ Այս մասին Հայրապետյանը պատմել է Sputnik Արմենիային։
Տղամարդու խոսքով՝ երեխաները մոր հետ Հայաստանից հեռացել են սեպտեմբերի 7-ի գիշերը և ներկայում Մոսկվայում են։ Սահմանը հատելու մասին հայրն իմացել է նրանց մեկնելուց հետո։ Ավելի ուշ ոստիկանությունից գրավոր հաստատում է ստացել երկրից երեխաների մեկնելու վերաբերյալ։
Հայրապետյանը պատմեց, որ կնոջ հետ չգրանցված ամուսնությամբ ապրել է շուրջ 15 տարի։
1
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
2
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp Nairi
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



