Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Սեդրակյանի հրաժարականը

SOCIETY

Լրագրողական ոլորտում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ միասնական հայտարարությամբ անդրադարձել են Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մասնակցությամբ միջադեպին: Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի Jnews.am կայքից:

Հասարակական կազմակերպությունները դատապարտել են պատգամավորի պահվածքը եւ կոչ արել ՀՀԿ ղեկավարությանը Սեդրակյանին հորդորել ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը: «Փետրվարի 19-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը լրագրողների հետ առնչվելիս ծայրահեղ լկտի պահվածք է դրսեւորել։ Նախ՝ նա, նկատելով խորհրդարանի միջանցքում հավաքված թղթակիցներին, նրանց համար լսելի ձայնով ասել է. «էս ի՞նչ նախիր ա», այնուհետեւ՝ երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները բացատրություն են պահանջել, պատգամավորը փորձել է անմեղ ձեւանալ, իսկ հետո սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողներից մեկի հասցեին։ Չբավարարվելով դրանով` Մհեր Սեդրակյանը փորձել է արնել նրան տանել «առանձնազրույցի»։

Հիշեցնենք, որ նույն պատգամավորն առաջին անգամ չէ, որ նման վարք է դրսեւորում խորհրդարանում հավատարմագրված լրագրողների նկատմամբ։ Այսպես` 2012 թվականի դեկտեմբերի 19-ին նա «ծնոտ պոկելու» սպառնալիքով ու այլ անվայել արտահայտություններով էր արձագանքել «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի՝ հարց տալու փորձին, իսկ 2014 թ. մայիսի 22-ին փողոցային հայհոյանք էր հնչեցրել «Tert.am» կայքի թղթակցի հասցեին։ Թեեւ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն անդրադարձել է Մհեր Սեդրակյանի վարքին ու որոշել, որ նա, վիրավորելով «Ա1+»-ի լրագրողին, խախտել է պատգամավորական էթիկան, դա, ինչպես երեւում է, որեւէ ազդեցություն չի ունեցել ՀՀԿ-ականի վրա։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտելով մեր վրդովմունքը Մհեր Սեդրակյանի նողկալի վարվելակերպի առնչությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ նման դեպքեր բազմիցս են տեղի ունեցել՝ նաեւ այլ պատգամավորների ու պաշտոնյաների մասնակցությամբ, պահանջում ենք.

– Հանրապետական կուսակցության ղեկավարությունից՝ քննարկել իրենց կուսակցի հարցն ու պատասխանատվության ենթարկել նրան՝ հորդորելով ինքնակամ վայր դնել պատգամավորական մանդատը,

– Ազգային ժողովի նախագահից եւ ՀՀԿ խմբակցությունից՝ հրապարակավ դատապարտել այս պատգամավորի վարքը, ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված բոլոր լրագրողներից, ում վիրավորանք է հասցվել, եւ երաշխիքներ տալ, որ նման դեպքեր այլեւս չեն կրկնվի,

Եթե մեր այս պահանջները չիրականացվեն, մենք հիմք ենք ունենալու արձանագրելու, որ Հանրապետական կուսակցության եւ իշխանության տարբեր օղակների համար նորմ է Մհեր Սեդրակյանի եւ նրա նմանների վարքագիծը: Եվ քանի որ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն կամ չեն ցանկանում պաշտպանել լրագրողներին տարաբնույթ սպառնալիքներից, ճնշումներից ու ոտնձգություններից, մենք ստիպված ենք լինելու ապավինել միջազգային հանրությանը՝ կոչ անելով անհատական պատժամիջոցներ կիրառել՝ ինչպես դա արվում է այն անձանց նկատմամբ, ովքեր պարբերաբար ու ցուցադրաբար խախտում են օրենքները` դրա համար պատասխանատվության չենթարկվելով սեփական երկրում»:

Հայտարարությանը միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Հանրային լրագրության ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future