«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
BLOGԱրցախյան, հայաստանյան և սփյուռքյան հասարակական կազմակերպություններն ու գործիչները վճռական բողոք են հայտնել Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի տարածքներ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի և դրանց ընթացքում իրականացվող անթույլատրելի հրապարակային գործողությունների կապակցությամբ։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ևս միացել է բողոք-դիմումին՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ անելով պատշաճ գնահատական տալ նման այցերին և չնպաստել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ու հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող քաղաքականության միջազգային լեգիտիմացմանը։
Բողոք-դիմումով ընդգծվում է, որ Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք և այլ հայկական հոգևոր-մշակութային վայրեր այցելությունները չեն կարող դիտարկվել որպես զուտ զբոսաշրջային կամ մշակութային միջոցառումներ, երբ այդ տարածքներից բնիկ հայ բնակչությունը բռնի տեղահանված է, իսկ հայկական ժառանգությունը ենթարկվում է ոչնչացման, փոփոխման և յուրացման վտանգի։
Դիմումը կոչ է միջազգային ներկայացուցիչներին պաշտպանելու Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության՝ իր հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը, պահանջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելությանը անարգել մուտք գործելու Արցախի տարածք և հետևողականորեն բարձրաձայնելու Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին։
Հայկական ժառանգության պաշտպանությունը ոչ միայն ազգային, այլև միջազգային իրավական և բարոյական պարտավորություն է։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



