Բաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը
INTERNATIONAL NEWSԲաքվում անցկացվում է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամ երկրների մուսուլմանական կրոնական վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը, հայտնում է ադրբեջանական «Ազերթաջը»։
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ողջույնի ելույթ է ունեցել:
Հանդիպմանը կքննարկվեն մուսուլմանական կրոնական կառույցների միջև համագործակցության հետագա ամրապնդման, ընտանիքի ինստիտուտի պաշտպանության և ամրապնդման, գիտության և տեխնոլոգիայի նկատմամբ իսլամական մոտեցման և այլ ակտուալ թեմաներ, նշում է աղբյուրը։
Հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կրոնական կառույցների ղեկավարները։
Ընդհանուր առմամբ, միջոցառումը մասնակցում են 40 երկրի և 15 միջազգային կազմակերպության պետական, գիտական և կրոնական շրջանակների ներկայացուցիչներ։



