Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը
SOCIETYԼողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ անցել է Սևանա լիճը՝ լողալով 74 կմ: Այս մասին նա հայտնել է սոցցանցում։
Նշենք, որ «մարաթոնի» մեկնարկը տրվել էր սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ 19:45 Ծովակ գյուղի ափից։
Շուրջ 36 ժամ ջրում անցկացնելով՝ լողորդն այսօր առավոտյան 6-ին հասել է Ծովագյուղի Փիրուզե լողափ։
Հավելենք, որ Հովհաննեսը նման փորձ մի քանի անգամ է արել՝ անցյալ տարի և այս տարի՝ ամիսներ առաջ, սակայն նպատակակետին չէր հասել:
Սևանա լիճը երկարությամբ անցնելու փորձեր նախկինում արել են նաև այլ լողորդներ, բայց հաջողության չէին հասել:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



