Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով
INTERNATIONAL NEWSՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Ակցիաները սկսվել են սեպտեմբերի 13-ի առավոտյան, շարունակվել ամբողջ օրն ու գիշերը։ Մասնավորապես, ցույցերի են դուրս եկել Ռաքքայի, Հալեպի և Իդլիբի բնակիչները։
Երեկոյան ցուցարարները, որոնք դժգոհ էին 40%-ով աճած վառելիքի գներից, փակել են Սիրիայի առանցքային M5 մայրուղին և սկսել այրել անվադողերը։ Մայրուղին իրար է կապում խոշոր բնակեցված քաղաքներ Հալեպը և Համան։
Իշխանությունները հրշեջ մեքենայեր, զրահատեխնիկա և ոստիկանական պարեկներ են ուղարկել Մաարաթ ան-Նումանի գլխավոր ճանապարհ:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ 95-րդ մակնիշի բենզինը կիրակի օրվանից արժե 195 սիրիական լիրա (1,6 դոլար)՝ 152-ի (1,2 դոլար) փոխարեն, դիզվառելիքը՝ 175 լիրա (1,43 դոլար)՝ 125-ի (1 դոլար) փոխարեն։
Սիրիայի էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլհամիդ Սիլյաթը SANA պետական գործակալությանը հայտարարել է, որ նավթամթերքի գները բարձրացել են համաշխարհային շուկաներում տիրող իրավիճակի և ներմուծման զգալի բաժնի պատճառով։



