ԱՄՆ-ը թողարկել է «Սեպտեմբերի 11»-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված մետաղադրամ
INTERNATIONAL NEWSԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամ՝ նվիրված 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 25-ամյակին։
Թողարկման մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
«Մինչ մոտենում ենք սեպտեմբերի 11-ի իրադարձությունների 25-ամյակին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհվածների հիշատակին և մեծարում նրանց քաջությունը, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ համաքաղաքացիներին փրկելու համար։ Քառորդ դար անց զոհերի և նրանց ընտանիքների առջև մեր խոստումը մնում է անփոփոխ՝ մենք երբեք չենք մոռանա», - ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Մետաղադրամի մի կողմում պատկերված են Ազատության արձանը և հարձակումների ամսաթիվը՝ շրջապատված «Երբևէ չմոռանալ» (Never Forget) մակագրությամբ։ Մյուս կողմում պատկերված է Ազատության խորհրդանիշը, որը վառվող ջահը փոխանցում է նոր սերնդին, ինչպես նաև՝ «Գիտելիքը իրական ազատության միակ պահապանն է» մակագրությունը։
Մետաղադրամները հատվել են Ֆիլադելֆիայում։ Նախնական պատվերներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 25-ը, իսկ առաքումը նախատեսված է սկսել դեկտեմբերի 3-ին։ 20 մետաղադրամից բաղկացած փաթեթի (գլանակի) արժեքը 40 դոլար է, իսկ 100 մետաղադրամ պարունակող պարկինը՝ 100 դոլար։
«Սեպտեմբերի 11»-ը տեղի է ունեցել, երբ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները առևանգել էին չորս ուղևորատար ինքնաթիռ. դրանցից երկուսը ուղղվել էին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները։ Երրորդ ինքնաթիռը հարվածել էր Պենտագոնին, իսկ չորրորդը կործանվել էր դաշտում։ Հարձակումների հետևանքով զոհվել էր մոտ 3000 մարդ, իսկ ավելի քան 6000-ը՝ վիրավորվել։



