Yerevan, 10.September.2026,
00
:
00
BREAKING


Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակին

BLOG
Իմ ընկերոջ Atom Mkhitaryan / Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակին։

PISA 2025 համեմատական վերլուծություն․ Հայաստանի կրթության համակարգի ճգնաժամը

OECD-ի PISA 2025 միջազգային գնահատման արդյունքները Հայաստանի կրթության համակարգի համար լուրջ մտահոգության, բայց միաժամանակ նաև՝ բարեփոխումների առաջնահերթությունները վերաիմաստավորելու հնարավորություն են ստեղծում։

PISA-ն գնահատում է 15-ամյա աշակերտների ոչ միայն գիտելիքը, այլև այդ գիտելիքը իրական և նոր իրավիճակներում կիրառելու կարողությունը։ 2025 թվականի հետազոտությունն ընդգրկել է բնագիտությունը, մաթեմատիկան, ընթերցանությունը և հաշվողական խնդիրների լուծումը։ Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 760 հազար աշակերտ 91 երկրներից։

Հայաստանի միջին արդյունքները երեք հիմնական ոլորտներում զգալիորեն ցածր են OECD միջինից.

Ցուցիչ-Հայաստան-OECD միջին-Տարբերություն
Բնագիտություն 369 482 −113
Մաթեմատիկա 372 463 −91
Ընթերցանություն 362 461 −99
Այս թվերն ինքնին կարևոր են, սակայն առավել մտահոգիչ է այն հարցը, թե քանի՞ աշակերտ է հասնում PISA-ի հիմնարար՝ Level 2 շեմին։

Հայաստանում այդ շեմին հասնող աշակերտների մասնաբաժինը բնագիտության և մաթեմատիկայի դեպքում մոտ 28%, իսկ ընթերցանության դեպքում՝ ընդամենը 19% է։ Այսինքն՝ ընթերցանության ոլորտում 15-ամյա աշակերտների մոտավորապես հինգից միայն մեկն է հասնում այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն դիտարկում է որպես ֆունկցիոնալ կարողությունների հիմք։

Սա արդեն միայն «ցածր վարկանիշի» խնդիր չէ։ Սա հիմնարար կրթական կարողությունների խնդիր է։

Տարածաշրջանային համեմատությունը․
 
Հայաստանի արդյունքները պետք է դիտարկել ոչ միայն OECD-ի միջինի, այլև անմիջական տարածաշրջանային համատեքստում։
 
Երկիր-Բնագիտություն-Մաթեմատիկա-Ընթերցանություն
Թուրքիա 494 475 472
OECD միջին 482 463 461
Վրաստան 422 416 384
Ադրբեջան 409 421 374
Հայաստան 369 372 362
 
Այս համեմատության մեջ Հայաստանի խնդիրը դառնում է ավելի տեսանելի։ Հայաստանը զիջում է ոչ միայն OECD-ի առաջատարներին՝ Սինգապուր, Չինաստան, Էստոնիա, այլև Վրաստանին և Ադրբեջանին՝ երեք հիմնական ոլորտներից յուրաքանչյուրում, իսկ Թուրքիայի հետ տարբերությունը հատկապես մեծ է։

Պետք է հստակեցնել, որ PISA-ն չափում է աշակերտների արդյունքները, որոնք ձևավորվում են բազմաթիվ գործոնների՝ ուսուցման որակի, սոցիալ-տնտեսական պայմանների, դպրոցական միջավայրի, ուսուցիչների կարողությունների, կրթության քաղաքականության և ընտանիքի ազդեցության համադրությամբ։

PISA-ի տվյալների ամենակարևոր քաղաքական հետևությունը Հայաստանի համար, իմ գնահատմամբ, հետևյալն է.

Հայաստանի կրթության քաղաքականության առաջնահերթությունը պետք է լինի ոչ միայն լավագույն աշակերտների զարգացումը, այլ բոլոր աշակերտների հիմնարար կարողությունների բարձրացումը։

Եթե ընթերցանության ոլորտում աշակերտների միայն մոտ 19%-ն է հասնում Level 2-ին, ապա համակարգի հիմնական խնդիրը ակնհայտորեն ոչ թե առանձին դպրոցների կամ առանձին առարկաների խնդիրն է։ Այն ունի համակարգային բնույթ։

Միաժամանակ, բարձր առաջադիմության մակարդակում ևս Հայաստանը լուրջ խնդիր ունի։ Բարձր՝ Level 5–6 մակարդակներին հասնող աշակերտների մասնաբաժինը շատ փոքր է։ Սա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է լուծի երկու խնդիր միաժամանակ՝

1. բարձրացնել աշակերտների մեծամասնության հիմնարար կարողությունները,

2. ստեղծել պայմաններ բարձր ներուժ ունեցող աշակերտների զարգացման համար։
 
Ի՞նչ պետք է փոխվի կրթության ոլորտի քաղաքականության մեջ
Առաջին՝ հիմնարար գրագիտություն։

Ընթերցանության, մաթեմատիկական և բնագիտական գրագիտության զարգացումը պետք է դառնա հանրակրթության հիմնական արդյունքային ցուցանիշներից մեկը։
Երկրորդ՝ ուսուցիչների մասնագիտական զարգացում։

Ուսուցչի վերապատրաստումը պետք է ավելի սերտ կապել աշակերտների չափելի արդյունքների և դասավանդման ժամանակակից մեթոդների հետ։ Պետք է անցնել «վերապատրաստման ժամերի» հաշվարկից դեպի վերապատրաստման ազդեցության գնահատում։

Երրորդ՝ ուսուցման բովանդակություն և մեթոդաբանություն։

PISA-ն ցույց է տալիս, որ ժամանակակից կրթության մեջ միայն փաստերի և բանաձևերի իմացությունը բավարար չէ։ Աշակերտը պետք է կարողանա վերլուծել, հիմնավորել, համեմատել, կիրառել և խնդիր լուծել նոր իրավիճակում։

Չորրորդ՝ կրթական անհավասարություններ։

Անհրաժեշտ է ավելի խորությամբ ուսումնասիրել, թե որքանով են Հայաստանի արդյունքները պայմանավորված սոցիալ-տնտեսական կարգավիճակով, բնակավայրով կամ դպրոցով և այլ գործոններով։ Միասնական միջին ցուցանիշը չի կարող ամբողջությամբ նկարագրել համակարգի ներսում առկա տարբերությունները։

Հինգերորդ՝ տվյալահեն կառավարում։

PISA-ի արդյունքները պետք է կապել ազգային գնահատման համակարգերի, դպրոցների ներքին գնահատման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթական ֆինանսավորման քաղաքականության հետ։ Առանց չափելի արդյունքների՝ բարեփոխումների արդյունավետությունը դժվար է գնահատել։

Այսպիսով՝ PISA 2025-ի արդյունքները Հայաստանի համար կրթության համակարգի խորքային վերանայման ազդանշան են, առանց հապաղելու։
 
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat