ՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ն ականազերծման գործողություններ չի իրականացնում Հորմուզի նեղուցում, բայց ուշադրությամբ հետևում է իրադրությանը։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլին կատարած այցի ընթացքում։ Նրա ելույթի տեսանյութը հրապարակել է The Associated Press-ը։
«Սա ՆԱՏՕ-ի տարածքից դուրս է։ Իհարկե, մենք հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում, ՆԱՏՕ-ի երկրները սերտորեն համակարգում են իրենց գործողությունները։ Գոյություն ունի ֆրանս-բրիտանական կարևոր նախաձեռնություն։ Որոշ երկրներ, օրինակ, Լատվիան, Լիտվան և այլք, ակտիվություն են հանդես բերում։ Նրանք վտանգի չեն ենթարկում իրենց մարդկանց, բայց օգնում են, օրինակ, ականազերծման հարցում։ Ամեն ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։ Դա ՆԱՏՕ-ի առաքելությունը չէ, բայց մենք հետևում ենք և օգնում ենք՝ ըստ հնարավորության», – ասել է Ռյուտեն։



