Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով
SOCIETYՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում 61-ամյա տղամարդը ծեծել է տարեց մորը՝ սենյակում տիրող անկարգության պատճառով։ Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ի առավոտյան։ Տղամարդը գնացել է մոր տուն՝ նրան արթնացնելու։ Սենյակում տեսնելով կեղտոտություն և ցրված իրեր՝ նա զայրացել է, այնուհետև հարձակվել մոր վրա և սկսել ձեռքերով ու ոտքերով ծեծել նրան։
Ծեծելուց հետո տղամարդը հեռացել է և գնացել ալկոհոլ օգտագործելու։
Նույն օրվա երեկոյան նա կրկին այցելել է մորը՝ նրա ինքնազգացողությունը պարզելու նպատակով։ Տուն վերադառնալով՝ տղամարդը մորը հայտնաբերել է առանց կյանքի նշանների։ Հասկանալով կատարվածի լրջությունը՝ նա ինքն է շտապօգնություն և իրավապահներին կանչել դեպքի վայր։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, իսկ դատարանը նրան կալանավորել է նախաքննության ընթացքում։
Ներկայում իրավապահները պարզում են դեպքի մյուս հանգամանքներն ու մանրամասները։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, նախաքննությունը շարունակվում է։



