Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՊակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պակիստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այս փուլում Մեքքայի համաձայնագրերի ընդլայնման վերաբերյալ որևէ քննարկում չի անցկացվում», - ասել է նա։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան նախ պետք է էլ ավելի ամրապնդեն իրենց համագործակցությունը, և միայն դրանից հետո կազմակերպությունը բաց կլինի բոլոր այն պետությունների համար, որոնք կիսում են նմանատիպ դիրքորոշումներն ու հայացքները։
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ստորագրել են Մեքքայի համաձայնագիրը։
Այն նախատեսում է, որ հարձակումը երկրներից մեկի վրա կդիտարկվի որպես ագրեսիա դաշինքի բոլոր մասնակիցների դեմ։



