Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
SOCIETYԼուգանսկի շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 54-ամյա կին է մահացել սեփական տնտեսությունում ցուլի հարձակման հետևանքով։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ի առավոտյան՝ Վելիկա Չերնիգովկա գյուղում։ Կինը զբաղվել է տնային տնտեսության աշխատանքներով և մաքրել է անասունների հետևից, երբ կենդանին հանկարծ հարձակվել է նրա վրա։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ցուլը մի քանի անգամ հարվածել է կնոջը գլխով և եղջյուրներով, ինչից հետո նաև հարվածներ է հասցրել սմբակներով։ Ստացած վնասվածքները կյանքի համար անհամատեղելի են եղել, և կինը մահացել է դեպքի վայրում։
Դեպքի պատճառներն ու կենդանու ագրեսիվ վարքագծի հանգամանքները դեռևս հստակեցվում են։
Past.am-ը շարունակում է հետևել դեպքի վերաբերյալ նոր տեղեկություններին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



