Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր
INTERNATIONAL NEWSՈւկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններում քննարկվել են ոչ միայն քաղաքական կարգավորման հարցերը, այլև տնտեսությունը, այդ թվում հնարավոր խոշոր համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
«Կայացած բանակցությունները չեն սահմանափակվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ կարծիքների փոխանակմամբ, բավական մանրամասն քննարկվել է տնտեսական թեմատիկան և հնարավոր խոշոր փոխշահավետ ռուս-ամերիկյան նախագծերը», - լրագրողներին ասել է Ուշակովը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Կրեմլում։ Ուշակովի խոսքով՝ կողմերը շարունակել են քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները։ Նա բանակցությունները բնութագրել է որպես կառուցողական և անկեղծ։
Սեպտեմբերի 6-ին Ուիթքոֆն ու Քուշները պետք է հանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում։



