Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի

SOCIETY

Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ամառային արձակուրդից, և սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։

MediaHub-ն ուսումնասիրել է նիստի օրակարգում ներառված նախագծերը, որոնցից մեկով կրկին որոշվելու է մի շարք փողոցներ անվանափոխել։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 13-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցի 1-ին նրբանցքից, հասնում Շիրակի փողոց) կանվանակոչվի հայ դերասան Ազատ Գասպարյանի անվամբ՝ «Ազատ Գասպարյան փողոց», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0047 կադաստրային ծածկագրով գույք հասնող հ.01-011-1592-0001 կադաստրային ծածկագրով ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 1-ին փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և հ.01-011-0336-0050 կադաստրային ծածկագրով գույք հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 2-րդ փակուղի», Ազատ Գասպարյան փողոցից սկսվող և Ազատ Գասպարյան փողոցի 2-րդ փակուղու հարակից հատված հասնող ճանապարհահատվածը՝ «Ազատ Գասպարյան փողոց, 3-րդ փակուղի»։

Ազատ Գասպարյանի և Արմեն Խոստիկյանի ստեղծագործական համագործակցության ամենավառ օրինակներից է հանրության կողմից առանձնահատուկ սիրված և հայկական կինոյի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Մեր բակը», որի կերպարներն ու դերակատարումները մինչ օրս շարունակում են սիրվել և մնալ հանրային հիշողության անբաժանելի մասը։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը, սակայն, չի սահմանափակվել միայն այս ֆիլմով։ Երկու արվեստագետները տարբեր տարիներին հանդես են եկել նաև մի շարք այլ գեղարվեստական ֆիլմերում՝ այդ թվում «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» կինոնկարներում, ինչպես նաև երկար տարիներ միասին ստեղծագործել են թատերական բեմում՝ իրենց դերակատարումներով նպաստելով հայկական թատերարվեստի և կինոարվեստի զարգացմանն ու ազգային մշակութային ժառանգության հարստացմանը։ Երկու ժողովրդական արտիստներն ունեցել են նաև երկարամյա համատեղ բեմական գործունեություն՝ հանդիսանալով Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից և ձևավորելով այն ստեղծագործական միջավայրը, որը տասնամյակներ շարունակ կերտել է հայկական թատերարվեստի լավագույն ավանդույթները։

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցը (սկսվում է Մեծարենցի փողոցի հատումից և ավարտվում Շահումյանի գերեզմանոցի սկզբնամասում) կանվանափոխվի Երվանդունիներ անվամբ՝ «Երվանդունիների փողոց»: Համապատասխանաբար անվանափոխել նաև Տիչինայի փողոցի 1-ին փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում նախկին «Մետաքս» գործարանի մոտ)՝ «Երվանդունիների փողոցի 1-ին փակուղի» անվամբ, Տիչինայի փողոցի 2-րդ փակուղին (սկսվում է Տիչինայի փողոցից, շրջանաձև հասնում հ.01-007-0239-0075 կադաստրային ծածկագրով գույքին)՝ «Երվանդունիների փողոցի 2-րդ փակուղի» անվամբ, Տիչինայի փողոցի 1-ին նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 1-ին նրբանցք» անվամբ, Տիչինայի փողոցի 2-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցի հատումից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 2-րդ նրբանցք» անվամբ, Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքը (սկսվում է ոռոգիչ ջրանցքի աջ ափի տարածքից և հասնում Շահումյան 17-րդ փողոց)՝ «Երվանդունիների փողոցի 3-րդ նրբանցք» անվամբ, և Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքը (սկսվում է Տիչինայի փողոցից և ավարտվում Վախթանգ Անանյան փողոցի հատման մասում)՝ «Երվանդունիների փողոցի 4-րդ նրբանցք» անվամբ։

Հայոց պետականությունն ունեցել է մի շարք արքայատոհմեր, որոնցից առաջինը և իրավամբ բուն հայկական արքայատոհմը հենց Երվանդունիներն են, սակայն, ցավոք, մինչ այսօր Երևանում չկա անվանակոչված որևէ փողոց նրանց անվամբ։ Երվանդունիների թագավորությունը հայկական պետություն էր Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 570–201 թվականներին, հայոց ուրարտական թագավորությունից հետո ըստ էության առաջին պետական կազմավորումը։ Երվանդունիների կառավարման սկզբնական շրջանում Հայաստանի մայրաքաղաքն էր Տուշպա-Վանը՝ Վանի թագավորության արքաների նստավայրը։ Արքայատոհմը կոչվում է հիմնադրի՝ Երվանդ Սակավակյացի անունով։ Որպես թագավորներ և սատրապներ՝ նրանք Հայաստանում իշխել են մ.թ.ա. 570–201 թվականներին։ Պատմահայր Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ մ.թ.ա. 7-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում վերականգնվել էր Հայկազունների տոհմի իշխանությունը՝ Սկայորդու գլխավորությամբ։ Ըստ պատմիչի՝ հայոց նահապետ, Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը և դաշինք կնքեց Մարաստանի ու Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա. 612 թվականին դաշնակից զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, որին մասնակցելու համար Պարույր նահապետը Մարաստանի արքայի կողմից թագադրվեց և ճանաչվեց Հայաստանի թագավոր։ Երվանդ Ա-ն հայոց թագավոր Պարույրի ազգականներից էր։ Տիչինայի փողոցը բավականին մեծ ու կարևոր փողոց է Երևան քաղաքում, սակայն այդ անունը որևէ աղերս չունի հայկական մշակույթի, պատմության կամ հանրային որևէ ոլորտի հետ։

Մարիաննա Արամյան

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026