Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Ամառը և հղիությունը

LIFE

Slaq.am-ը գրում է.

Հղիության 9 ամիս: Ամռան ընթացքում հղիության եռամսյակներից որևէ մեկի զուգադիպելու հավանականությունը շատ մեծ է: Տարվա ամենաշոգ եղանակը կարող է օգտակար լինել և մի շարք դրական հույզեր պարգևել ինչպես մորը, այնպես էլ փոքրիկին, եթե մի քանի խորհրդի հետևեք:

Արևը

Ապագա մայրերը պետք է հնարավորինս քիչ ժամանակ անցկացնեն կիզիչ արև տակ հետևյալ պատճառներով.

տոթի ազդեցությամբ արյան մակարդելիությոնն իջնում է, և բարձրանում է արյունահոսությունների հավանականությունը,

ակտիվանում է հիպոֆիզի աշխատանքը, որն արգանդը կրճատող օքսիտոցին է արտադրում,

շատանում է վարիկոզը,

շատանում է պիգմենտավորումը: Իսկ ահա օդային լոգանքներ ընդունելն ամռանը խիստ օգտակար է: Սակայն այդ նպատակի համար պետք է ընտրել առավոտյան կամ երեկոյան ժամերը՝ օգտվելով արևից պաշտպանող կրեմներից մինչև իսկ այն դեպքում, եթե գտնվում եք հղիներին խորհուրդ տրվող ստվերում: Մի´ մոռացեք ջրով շշի մասին, ինչը մշտապես պետք է տեղ գտնի Ձեր պայուսակում:

Ալերգիա

Հղիությունը սրացնում է առկա հիվանդությունները: Քանի որ ամռանն են հատկապես շատ ծաղիկներ ու բույսեր ծաղկում, ապա հնարավոր է ձեր ալերգիան սրանա կամ մինչև իսկ ի հայտ գա առաջին անգամ, եթե այն նախկինում չի էլ եղել: Օգտակար կլինի, եթե ամառանոց կամ ծովափ մեկնելուց առաջ այցելեք ձեր բժշկին և պարզեք, թե ալերգիայի նշանների և միջատների խայթոցի դեպքում ո՞ր հակահիստամիանային դեղամիջոցն է առավել նպատակահարմար օգտագործել: Բույսերի ծաղկման ժամանակահատվածում զբոսանքից վերադառնալուց հետո հագեք տնային հագուստը և ցնցուղ ընդունեք: Լողանալը Լողանալը շատ օգտակար է ապագա մայրերին: Այն առողջացնում ու կոփում է, մարզում շնչառական ու մկանային համակարգերը, օրգանիզմը նախապատրաստում ծննդաբերությանը: Տաք ավազի և զովացնող ջրի հակադրությունը ամրացնում է նյարդային համակարգը և կանխում ընկճախտը (դեպրեսիան):

Սակայն հարկ է հիշել մի քանի պարզ կանոն.

լողանալ կարելի է միայն հատուկ նշանակության լողափերում կամ ստուգված ջրամբարներում,

միայնակ մի գնացեք լողափ,

ջրում երկար մի՛ մնացեք,

մի՛ մտեք սառը ջուրը,

հեռու չլողա՛ք. այլոց համեմատությամբ հղիների ջղաձգվելու հավանականությունն ավելի մեծ է:

մի՛ սուզվեք, որպեսզի ջուրը չհոսի ձեր քթըմպանը. ջրում կարող են լինել վարակի հարուցիչներ:

Ուղևորություններ

Հղիությունն առիթ չէ, որպեսզի նստեք տանը և դուրս գաք միայն բժշկին այցելելու համար, առավել ևս, որ հաջորդ տարի կրծքահասակ փոքրիկի հետ հազիվ թե կարողանաք ծովափ մեկնել: Ուստի կարող եք ճանապարհորդությունները մտցնել ձեր ամառային ծրագրերում՝ պահպանելով մի քանի հանձնարարականներ.

Ճանապարհորդությունից առաջ այցելեք ձեր բժշկին՝ կանխարգելիչ նպատակովԴեղարկղ պատրաստեք ձեզ հետ տանելու համար:

Ճանապարհորդության ընթացքում վերահսկեք ձեր արյան ճնշումը՝ չմոռանալով տոնոմետրը:

Ուր էլ մեկնեք, մինչև իսկ տնից ոչ ավելի, քան 100 կմ հեռու, ձեզ հետ ունեցեք անձնագիր, փոխանակային քարտ. արտասահման մեկնելիս անպատճառ բժշկական ապահովագրություն ձևակերպեք:

Երթուղին ընտրելիս մի՛ հրապուրվեք բացառիկ ուղևորություններով:

Ճանապարհորդությունների ընթացքում խուսափեք երկար ժամանակ միևնույն դիրքում մնալուց: Ավտոմեքենայով ճամփորդելիս հաճախակի կանգ առեք, գնացքում շարունակ մի մեկնվեք թախտին, անցուդարձ արեք գնացքում:

Հղիության 7­րդ ամսից հետո ցանկալի է խուսափել օդանավով թռչելուց:

Սննդակարգը

Սննդակարգն այնպիսին է, ինչպիսին տարվա մյուս եղանակներին: Այն ամենը, ինչն օգտակար է ու թարմ՝ հնարավորինս սահմանափակելով կծու, աղի և տապակած մթերքը: Ամռանն առանձնապես պետք է ուշադիր ընտրել միսն ու կաթնամթերքը: Եթե ամռանը զուգադիպում է հղիության երրորդ եռամսյակը և եթե այտուցվելու հակում ունեք, ապա փոքր­ինչ սահմանափակեք հեղուկների գործածումը և հետևեք միզարտադրությանը (դիուրեզին): Ի նկատի ունեցեք նաև այն հյութը, որն առկա է մրգերում՝ ձմերուկի, սեխի, վարունգի մեջ և այլն: Ի դեպ՝ ձմերուկի մասին. որքան էլ ուզենաք, մի գնեք առաջին ձմերուկները, որոնք հաճախ հագեցած են քիմիայով, այլ սպասեք մինչև սեզոնը գա: Աղի օգտագործումը նվազեցրեք մինչև օրը 5 գրամ: Հատապտուղների սեզոնում վայելեք մորին, ելակը, թութը, հապալասը, որոնք ամինաթթուների պարունակությամբ առաջատարներ են: Կարող եք աղանդերներ պատրաստել հատապտուղներից ու յոգուրտից կամ կեֆիրից, որոնք համով են, օգտակար և քիչ կալորիական: Սառը ապուրները՝ մածնաբրդոշ, բազուկապուր հիանալի միջոց են հագենալու և զովանալու համար:

Օրվա ռեժիմը

Ամռան տապը մինչև իսկ ոչ հղիներին է մի շարք անհարմարություններ պատճառում, իսկ ապագա մայրերին՝ առավել ևս. տոքսիկոզ, այտուցներ, գլխապտույտ, հևոց և այլն: Կյանքը տանելի դարձելու համար օգտակար սովորույթ դարձրեք հետճաշյա քունը: Հենց օրվա ամենաշոգ ժամեին հաճույքով քնած կլինեք տանը՝ օդորակչի հարևանությամբ: Եթե ինչ­որ տեղ պետք է գնաք կամ մեկնեք, աշխատեք քայլել հարթ մակերեսներով, գլխածածկ գնեք: Անպայման շշով ջուր վերցրեք: Լավ կլինի, եթեձեր հարազատները ձեզ ուղեկցեն:

Քրտնարտադրությունը

Ամռանը բոլորն են քրտնում, իսկ ահա հղիության շրջանում այն ավելի է սաստկանում: Հաճախակի ընդունեք ցնցուղ և օդային լոգանքներ, մարմինը շփեք խոնավ սրբիչով, երեսը ցողեք գոլ, հանքային ջրով: Կարելի է նաև ցողացիրով ցողվել անանուխի թուրմով, ինչպես նաև անանուխի կամ կիտրոնի մի քանի կաթիլ յուղ ավելացրած ջրով: Կրծքի տակ, ազդրերի ներսային մակերեսին շփաբորբ կամ քրտնախաշ երևալիս օգտեք ցինկի օքսիդի հիմքով քսուքներից կամ մանկական ցանափոշիներից: Գնեք հովհար. այս հնաոճ իրը հարմարավետություն կհաղորդի ձեզ տոթ օրերին: Հագուստը Ձեր ընտրությունը պետք է լինի հօգուտ բնաթելերով հյուսված գործվածքի՝ շնչող և ազատ: Ամռանը պետք չէ կրել սինթետիկ և ընդգծող նեղ հագուստ: Առավելությունը պետք է տալ բաց գույներին, քանզի մուգ գույները «կլանում են լույսը»: Անպատճառ ձեռք բերեք գլխածածկ. դա կարող է լինել նրբագեղ, ծղոտե գլխարկ՝ ժապավենով զարդարված, գլխաշոր, զվարճալի գլխարկ՝ հովհարով կամ պանամա: Ձեզ ամեն ինչ կսազի:

Մաշկը

Ամռանը մաշկը դառնում է չոր և ձգվածության առավել հակվածությամբ: Մի մոռացեք մաշկը խոնավացնելու և խնդրահարույց մասերի մերսման մասին: Ձեռք բերեք հատուկ հղիների համար նախատեսված մաշկի խնամքի և ձգվածության կանխարգելման խնամքի պարագաներ: Հիշյալ միջոցներն զգուշորեն գործածեք, քանզի դրանք կարող են ալերգիա առաջացնել: Զգուշացեք նաև արևայրուքից՝ պիգմենտավորման բարձր վտանգի պատճառով:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future