Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Համեղ կերակուր Պահքի համար. պասուց տոլմա

LIFE

Armenianow.com-ը գրում է.

Ամեն անգամ պասուց տոլմա պատրաստելիս Սվետա Սարգսյանը փորձում է օգտագործել բոլոր այն գաղտնիքները, որոնք ձեռք է բերել տատից: 

«Պասուց տոլմայի նկատմամբ իմ հարգանքը մեծացել է այն պահից սկսած, երբ կերել եմ հենց տատիս պատրաստածը: Ու հիմա որքան էլ փորձում եմ նրա նման պատրաստել, միևնույն է, մի բան էն չի լինում: Չեմ զգում նրա պասուց տոլմայի համն ու հոտը, չնայած իմ երեխաներն էլ իմ եփածն են շատ սիրում»,- ասում է 37-ամյա Սվետան ու սկսում պասուց տոլմայի հատուկ արարողությունը: 

Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից է: Այն պատրաստել են լոբուց, ոսպից, սիսեռից, ոլոռից, ձավարից ու բրնձից` փաթաթելով կաղամբի կամ խաղողի տերևներով: 

Պասուց բառը կապվում է պահք բառի հետ: Հաճախ ենք լսում` ինչպես են մարդիկ խոսակցական լեզվում հաճախ օգտագործում պաս բառը, այսինքն`պահք: Պասուց տոլման պատրաստում են ձեթով` հիմնականում Մեծ պահքի շրջանում: (Մեծ պահքը տևում է 48 օր, և պաս պահողները պետք է բուսական կերակուրներով սնվեն` ոչ մի կենդանական ուտեստ` ձու, միս, ձուկ, կաթնամթերքներ և այլն): 

Սվետան նախորդ օրը երեկոյան խաշել է բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնք պետք է օգտագործի պասուց տոլմայի մեջ: Խոհանոցի սեղանին շարված են արդեն խաշած 0,5 կգ լոբին, սիսեռը, ոլոռը, 300-400 գ հաճարը (կարելի է նաև աղացած ձավար) և միայն լվացած 0,5 կգ ոսպը: Խաշելիս յուրաքանչյուրին ավելացրել է աղ (ըստ ճաշակի): 

Նա մաքրում է 1 կգ սոխը, մանր կտրատում, լցնում 700 գ ձեթի մեջ և դնում գազօջախին: 

«Շատերը սոխն անցկացնում են մսաղացով, բայց ես այդպես չեմ անում: Երբ աղում ես, սոխի ամբողջ հյութը դուրս է գալիս, իսկ երբ կտրատում ես ու դնում եփելու, հյութը դուրս է գալիս ու համ տալիս սոխառածին»,- ասում է Սվետան ու անընդհատ խառնում սոխառածը: 

Երբ այն դառնում է ոսկեգույն, ավելացնում է մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և չորացրած ծիթրոն, նաև մի քանի տերև չորացրած ռեհան: Ասում է` քանի որ ծիթրոնը չորացրած է, պետք է թողնել, որ սոխառածի մեջ մի քիչ եփի: 

Պահքի կերակրատեսակ լինելով հանդերձ` պասուց տոլմայի բույրը որկրամոլության գայթակղություն է առաջացնում, քանի որ ծիթրոնի ու ռեհանի բուրմունքը տարածվում է խոհանոցով մեկ` ազդարարելով հաճելի համտեսումի մասին: 

10 րոպե հետո Սվետան սոխառածին է ավելացնում 4 գդալ տոմատի մածուկ ու նորից խառնում: 

«Պասուց տոլմայի գլխավոր բաղադրիչները սիսեռն ու ոսպն են, սրանցից է կախված տոլմայի հետաքրքիր համը: Պատրաստելիս պետք է պահպանել չափերը և հետաքրքիր համային հավասարակշռություն ստեղծել: Այս գաղտնիքին, կարծում եմ, տիրապետում են մեր տնային տնտեսուհիներից շատերը»,- ասում է նա և անցնում կարևոր գործի` տոլման եփելուն: 

Սոխառածին ավելացնում է կարմիր հատիկ լոբին, ոլոռը, սիսեռը, հաճարը, ոսպը: Հինգ բաղադրիչներին վերջում ավելացնում է նաև 1 բաժակ բրինձ: 

Սվետան բացատրում է, որ լոբին, ոլոռը, սիսեռը ու հաճարը խաշելուց հետո փլավքամիչով չի քամում: 

«Դրանց հյութի մեջ է նրանց ամբողջ համը, այնպես որ, քամել պետք չէ, այդ հյութը խառնում են սոխառածին»,- ասում է նա ու խառնում պասուց տոլմայի բազմերանգ միջուկը: 

Վերջում այդ ամբողջ զանգվածին ավելացնում է մեկ ճաշի գդալ աղ, մանր կտրատած մաղադանոս ու համեմ (ըստ ցանկության), կաթսան փակում կափարիչով և թողնում, որ իր գոլորշիով եփի: 

Այդ ընթացքում նա վերցնում է մի մեծ գլուխ կաղամբ և հատիկ-հատիկ հանում կաղամբի թերթիկները: Նախապես գազօջախին դրել է 1,5 լ եռացրած ջուր` 1 ճաշի գդալ աղով: Երբ այն սկսում է եռալ, Սվետան կաղամբի թերթիկները լցնում է մեջը: 

«Հենց զգում ենք` փափկում է, հանում ենք եռացող ջրից ու դնում սառը ջրի մեջ: Պետք է տաք ջրում քիչ թողնել, որպեսզի հետո եփելիս չպատռվի: Այնուհետև լցնում ենք փլավքամիչի մեջ, որպեսզի քամվի»,- բացատրում է Սվետան: 

Պասուց տոլմայի միջուկը դեռ եփում է մարմանդ կրակի վրա: Սվետան դանակով հեռացնում է արդեն խաշած կաղամբի թերթիկների կոպիտ մասերը, և պատրաստում դրանք փաթաթելու համար: 

Միջուկը պատրաստ է: Սկսվում է հաջորդ կարևոր փուլը: Պասուց տոլման փաթաթում են խոշոր կաղամբի թփերով, արդյունքում ստացվում են մեծ ու հյութեղ տոլմաներ: Սվետան մեկ թփի մեջ (կախված, իհարկե, թփի մեծությունից) մինչև երեք գդալ միջուկ է լցնում: 

Սվետան փաթաթում է տոլմաները վարպետորեն ու արագությամբ: Կաղամբի թերթիկներն անխոս ենթարկվում են նրա մատների ճկուն շարժումներին: 

Սվետան կաթսայի հատակին շարում է կաղամբի թերթիկներ, որից հետո շարում է պասուց տոլմաներն այնքան, մինչև այն լցվում է: Այնուհետև ավելացնում է 4-5 բաժակ ջուր և դնում գազօջախին եփելու 30 րոպե: 

«Պասուց տոլման հիմնականում նաև Ամանորին ենք պատրաստում: Հիշում եմ` ինչպես էր տատին եփում ու դեռ մի քանի տուն էլ բաժանում: Ասում էր` պետք է բաժանենք, որ հաջորդ տարին բերրի ու խոստումնալից լինի»,- պատմում է Սվետան: 

Տոլմայի բուրմունքը տարածվել է ողջ տնով: Այն արդեն գրեթե պատրաստ է, բայց Սվետան ասում է, որ պետք է միայն սառչելուց հետո ուտել, իսկ ընդհանրապես շատ համեղ է լինում հաջորդ օրը, երբ բոլոր համերը խառնված են լինում իրար: 

«Պասուց տոլման որքան խայտաբղետ է, այնքան էլ համեղ է: Անընդհատ փորձում ես գտնել` այդ ո´ր մի կանաչու համն էր, բայց գաղտնիք է մնում, ինչպես տատիս պատրաստածը: Ու հիմա, ամեն անգամ պատրաստելիս, ես փորձում եմ վերագտնել նրա պասուց տոլմայի համը` ամեն անգամ երևի թե ավելի համեղ պատրաստելով»,-ասում է նա: 

Պասուց տոլմա պատրատելու համար անհրաժեշտ է 700 գ ձեթ 
1 կգ սոխ 
0,5 կգ լոբի 
0,5 կգ ոլոռ 
0,5 կգ ոսպ 
0,5 կգ սիսեռ 
300-400 գ հաճար կամ աղացած ձավար 
250 գ բրինձ 
2 ճաշի գդալ աղ 
մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ 
սև պղպեղ` ըստ ցանկության 
4 ճաշի գդալ տոմատի մածուկ 
չորացրած ծիթրոն ու ռեհան (ըստ ճաշակի) 
համեմ (ըստ ճաշակի) 
մաղադանոս (ըստ ճաշակի) 
1 մեծ գլուխ կաղամբ 


Ինչպես պատրաստել 
700 գ ձեթի մեջ լցնել նախապես մանր կտրատած 1 կգ սոխը և դնել գազօջախին: Երբ սոխառածը դառնում է ոսկեգույն, ավելացնել 1 ճաշի գդալ կարմիր պղպեղ, չորացրած ծիթրոն ու (շատ քիչ) ռեհան` ըստ ճաշակի և թողնել, որ մի 5 րոպե եփի սոխառածի մեջ: Այնուհետև ավելացնել 4 ճաշի գդալ տոմատի մածուկ, և սպասել ևս մի քանի րոպե, որպեսզի եփի: Հետո սոխառածին ավելացնել նախօրոք խաշած 0,5 կգ կարմիր հատիկ լոբի, 0,5 կգ ոլոռ, 0,5 կգ սիսեռ, 0,5 կգ ոսպ (առանց խաշելու), 300-400 գ հաճար (կամ աղացած ձավար) և 250 գ բրինձ: Այս ամենը լավ խառնել իրար, հետո ավելացնել 1 ճաշի գդալ աղ, կտրատած համեմ ու մաղադանոս: Նորից լավ խառնել, փակել կաթսան կափարիչով և թողնել, որ մոտավորապես 30 րոպե եփի իր գոլորշիով: 
Մեկ այլ կաթսայով 1,5 լ ջուրը դնել եռալու, ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Այդ ընթացքում վերցնել մի մեծ գլուխ կաղամբ, թերթերն անջատել կոթից: Երբ ջուրը սկսում է եռալ, կաղամբի թերթիկները լցնել եռացող ջրի մեջ: Հենց թերթիկները սկսում են թուլանալ, հանել և դնել սառը ջրի մեջ, ապա` փլավքամիչի: Այնուհետև դանակով կտրել և հեռացնել կաղամբի կոպիտ մասերը, որպեսզի փաթաթելիս չխանգարեն: 
Երբ պասուց տոլմայի միջուկը պատրաստ է լինում, անցնել բուն գործողությանը: Կաղամբի թուփը բացել ափի վրա, եթե շատ մեծ է և դժվարանում եք, կարող եք փռել նաև խոհանոցային փայտի վրա, ավելացնել մեկ կամ երկու ճաշի գդալ միջուկ: Այնուհետև փաթաթել գեղեցիկ ու նրբորեն: 
Մեկ այլ կաթսայի տակ փռել կաղամբի թփեր: Փաթաթված պասուց տոլմաները հերթով շարքերով շարել: Փաթաթելն ավարտելուց հետո դնել եփելու, մոտ 30 րոպե: Ուտել սառը վիճակում: 


Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference