Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Հիրոմանտիա, կամ ինչ են պատմում ձեր ձեռքերի ափերը

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Հիրոմանտիա- գիտություն ափի մակերեսի գծերի և նշանների մասին

Ձեռքի ափին կարելի է գտնել գծեր, որոնք գրեթե ամեն ինչ պատմում են մարդու մասին:  Դրանք են՝

 1. Կյանքի գիծը – Նրանով մենք կարող ենք որոշել մար­դու կյանքի տևողությունն ու առողջական վիճակը։ Կյանքի գծեր, ինչպես և ափի մյուս գծերր, կարող են երկարել կամ կարճանալ մարդու կյանքում տեղի ունեցող փոփոխությունների համաձայն։ Եթե գիծր երկար է, լավ գույն ունի և ոչ մի տեղ չի ընդհատվում, ապա երկար կյանքի ու հրաշալի առողջության նշան է՝ ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում։ Սա նշանակում է նաև բարեհո­գություն ու կենսունակություն։ Իսկ եթե գիծը երկար է, բայց լայն ու գունատ, նշանակում Է թույլ, հիվանդագին վիճակ։ Կարճ գիծը վաղաժամ մահվան ստույգ նշան Է։ Եթե գիծը մի ձեռքի վրա մեկ կամ մի քանի կետերում րնդհատվում Է, իսկ մյուսի վրա թույլ ու անհստակ Է գծագրված, ապա նշան Է կրած փորձությունների և վտանգավոր հի­վանդության։ Եթե կյանքի գիծը ընդհատվում Է երկու ափերին, ապա հիվանդությունը մահացու ելք կունենա։ Կյանքի շղթայաձև գիծը՝ թույլ ու հիվանդոտ օրգանիզմ։

2. Մտքի գիծը- Այն սկսվում է բութ մատի և ցուցամատի արանքից։ Համաչափ, երկար ու ոչ մի տեղ չընդհատվող գլխի գիծը սովորաբար հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր օժտված են սթափ մտածելակերպով, դրական խելքով, ամուր կամքով ու էներգիայով։

Խորաթափանց ու խելացի մարդկանց խելքի գիծը սկզբում հատվում է սրտի և կյան­քի գծերի հետ։ Գլխի չափազանց երկար և ուղիղ գիծը ժլատության, ագահության, դա­ժանության, խնայողականության նշան է: Այսպիսի հատկությունների և զարգացած մտքի շնորհիվ նման մարդը տեսնում Է հեռու ապագան և իրեն պահպանում պատահականություններից։

3. Սրտի գիծը- Այս գծի լիակատար բացակայությունր ցույց Է տալիս անաստվածություն և անհավատարմություն: Եթե սրտի գիծն ընդհատվում Է, ապա նշան Է հիասթափու­թյան, մարմնական թուլության, սիրային անհաջողության, ատելության, չար սրտի։ Մանր շտրիխների առկայությունը վկայում Է սիրո մշտականության և սիրային բազմաթիվ կապերի ու արկածների մասին։ Այս գծի կարմիր գույնը՝ ուժգին և հավատարիմ կապվածության նշան Է, գծի գունատությունն ու լայնությունը՝ թուլություն անբարո վարքի և անզսպության հետևանքով, ինչպես նաև ինքնակատարելագործման բարոյական ուժերի անբավարարություն։

4. Երջանկության գիծը- Այն կոչվում Է երջանկության կամ ճակատագրի գիծ, քանի որ մեզ հնարավորություն է տալիս որոշելու մարդու ճակատագիրը, այսինքն՝ կանխագու­շակում Է նրա կյանքի այն իրադարձություններր, որոնք լիովին մարդու կամքից անկախ են։

Եթե ճակատագրի գիծն սկսվում Է կյանքի գծից, ապա սա ցույց Է տալիս, որ տվյալ անձը փայլուն վիճակի Է հասել իր իսկ ուժերով:

5. Առողջության գիծը- Երկար և ուղիղ գիծը առողջության, երկարատև ու բարեհաջող կյանքի նշան է։

6. Սիրո գծերը գիծը- Սիրո ուղիղ և լավ արտահայտված գիծը խոսում է ազնիվ սրտի և իդեալական սիրային ձգտումների, անկեղծ կապվածության ունակության մասին։ Այդպիսի մարդիկ սովորաբար լինում են ռոմանտիկներ և միասերներ, ունենում են բազում մտերիմ բարեկամներ։ Հարուստ հոգևոր աշխարհը, ազնիվ գաղափարները, մտերմիկությունը այդպիսի մարդկանց ներկայությունը ցանկալի են դարձնում:

7. Մարսի գիծը- Մարսի գիծը ցույց է տալիս մարդու ուժը: Վառ արտահայտված Մարսի գիծը վկայում է խիզախության, սառ­նասրտության և վճռականության մասին:

8. Ամուսնության գիծը- Ամուսնության գիծը ցույց է տալիս մեկ այլ մարդու նկատմամ սիրո դրսևորման, հոգատարության և սրտացավության դրսևորումը: Եթե ամուսնության գիծը բարձրանում է դեպի վեր, դա խոսում է ամուսնական հարաբերությունների անհնարինության մասին, եթե դեպի ներքև է իջնում, ուրեմն այդ մարդու զգացմունքները շատ ուժեղ կլինեն իր զուգընկերոջ հանդեպ: Իսկ եթե ամուսնության գիծն ավարտվում է ճյուղավորումներով, դա խոսում է ամուսնալուծության և բաժանման մասին:

9. Ինտուիցիայի գիծը- Ինտուիցիայի գիծը խոսում է մարդու մոտ ինտուիցիայի զարգացվածության մասին, որքան արտահայտված է գիծը, այնքան ավելի լավ է զարգացած ինտուիցիան:

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference