ԱՄՆ-ը մեկ օրում ռեկորդային թվով նավեր է անցկացրել Հորմուզի նեղուցով․ CNN
INTERNATIONAL NEWSԱմերիկյան զինվորականները չորեքշաբթի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցով անցկացրել են 40 նավ, որոնք տեղափոխում էին 18 մլն բարել նավթ։ Սա ռեկորդային օրական ցուցանիշ է հակամարտության սկզբից ի վեր, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը, ամերիկյան զինվորականները վերջին մի քանի ամիսների ընթացքում օգնել են մոտ 1,500 առևտրային նավերի անցնել Հորմուզի նեղուցով։ Այս նավերը տեղափոխում էին մոտ 750 մլն բարել նավթ՝ նախատեսված համաշխարհային էներգետիկ շուկաների համար, հստակեցրել է նա։
Կուպերի պնդմամբ՝ Իրանը հուլիսի կեսերին ծովային շրջափակման վերսկսումից ի վեր նավթ չի արտահանել իր ափերից։
1
SEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by A...
2
Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact
3
“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Yout...
4
Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program
5
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the...



