Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այն միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։
Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը:
Ժամանակացույցը՝
- սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ
- սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ
- սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ
- սեպտեմբերի 13՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։
Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:
Հետևեք մեզ՝ այստեղ



