«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ
SPORTՀայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ։ Խմբային փուլի վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով առավելության հասավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ։ Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը դարձան դուբլի հեղինակ, ևս մեկ գոլ խփեց դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ Վաստակելով առավելագույն 9 միավորը, «Յունիսպորտը» վստահորեն զբաղեցրեց E խմբի առաջին հորիզոնականը և կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։
«Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը հիմնվել է Յունիբանկի աջակցությամբ: Ակումբի հետ համագործակցությունը Բանկի՝ հայկական սպորտի զարգացմանն ու միջազգային հարթակում դրա առաջխաղացմանը նպաստող նախաձեռնություններին ուղղված հետևողական աշխատանքի մի մասն է։ «Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալը նոր էջ է բացում թիմի համար և հնարավորություն ընձեռում հանդես գալ եվրոպական ֆուտզալի բարձր մակարդակում։
«Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են «Յունիսպորտի» ստեղծման հիմքում դրված հավակնությունները վերածվում կոնկրետ մարզական արդյունքների։ Չեմպիոնների լիգայում երեք հաղթանակն ու հիմնական փուլ դուրս գալը վկայում են թիմի մեծ ներուժի մասին և ցույց տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել պրոֆեսիոնալ աշխատանքի ու ընդհանուր նպատակին ձգտելու շնորհիվ։ Յունիբանկի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Թիմին մաղթում ենք վստահ խաղ և նոր հաղթանակներ», — նշել են Յունիբանկում:
Հիմնական փուլի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Լյուքսեմբուրգում։ «Յունիսպորտի» մրցակիցները կլինեն Լիտվայի «Կաունո Ժալգիրիսը», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը» և Հունաստանի «Դուկասը»։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



