Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Սիթքոմում կլինեն սյուժետային փոփոխություններ. «Խոպանի տեսության» սցենարի հեղինակը՝ սիթքոմի նոր եթերաշրջանի մասին

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը նոր անակնկալներով եւ նոր հերոսներով կմեկնարկի մարտի 5-ից: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սցենարի հեղինակներից Խորեն Թեւանյանը.

«Ըստ նախնական պլանավորման՝ «Խոպանի տեսոթյան» երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի մարտի 5-ից և ամենայն հավանականությամբ ամեն ինչ պատրաստ կլինի, որպեսզի գարնան առաջին weekend-ից ուրախացնենք հեռուստադիտողին. ի դեպ` նոր էպիզոդները ինչպես նախորդ եթերաշրջանում եթերում կլինեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի»,- նշեց սցենարի հեղինակը:

«Խոպանի տեսությունը» նոր եթերաշրջանում նոր հորոսներ է ունենալու. «Նախագծին են միացել Անդրանիկ Հարությունյանը և Իվետա Եդիգարյանը: Առաջինը մարմնավորելու է Աննայի (Անի Պետրոսյանի կերպարի) ամուսնու դերը, իսկ Իվետան` նրանց հարևանուհու: Ներողություն եմ խնդրում, կարծում եմ, կերպարների սյուժետային գծերի մասին թերևս սահմանափակվեմ այսքանով: Կարող եմ հավելել միայն, որ թե Անդրանիկը, թե Իվետան շատ ճկուն և օրգանիկ կերպարներ են «բռնել», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկրորդ եթերաշրջանն էլ ավելի կհետաքրքրանա»,- նկատեց Խորեն Թեւանյանն ու հավելեց, որ նախկինում գործող հերոսներից Աշոտի կերպարը խաղահրապարակում ավելի պասիվ կլինի.

«Նոր եթերաշրջանում մենք էկրանին առավել սակավ կտեսնենք Աշոտի կերպարին (Հակոբ Քիշմիրյան), ով, ըստ սյուժեի, գտնվում է խոպանում»:

Սցենարի հեղինակի խոսքերով՝ սիթքոմում կլինեն նաեւ սյուժետային փոփոխություններ.

«Հիմնական փոփոխությունն այն է, երկու տեգոր կանանց` Աննայի և Մարիետայի հակամարտությունը թևակոխել է նոր, վճռական փուլ, ինչի արդյունքում Աննան հենց իրենց շենքում բնակարան է վարձում և իր ընտանիքով առանձնանում է մեծ ընտանիքից»,- պատմեց նա:

Սցենարիստը հավելեց նաեւ, որ «Խոպանի տեսության» երկրորդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն սկսված են և ընթանում են շատ արհեստավարժ պայմաններում. «Չնայած նորեկներին՝ ողջ թիմը բավական խաղակցված տպավորություն է թողնում, ինչից կարելի է ենթադրել, որ բոլորիս բավական հետաքրքիր, գունեղ և իրադարձություններով լի եթերաշրջան է սպասվում»,- նշեց Խորենը:

Անդրադառնալով առաջին եթերաշրջաբնում «Խոպանի տեսության» շուրջ զարգացած քննադատություններին եւ հարցին, թե նոր եթերաշրջանում կկարողանա՞ն արդյոք խուսափել դրանցից, Խորեն Թեւանյանը պատասխանեց.

«Զերծ մնալով «մենք առողջ քննադատության կողմնակից են» կամ նմանօրինակ այլ եզրույթներից՝ ասեմ, որ այո, նախորդ եթերաշրջանում կային խոցելի տեղեր, բայց կային նաև փայլուն կետեր: Ինչևէ, ստեղծագործական խումբը, նախորդ եթերաշրջանը վերլուծելով, կատարել է անհրաժեշտ եզրահանգումներ և ամեն ինչ անում է, նոր եթերաշրջանն առավել անխոցելի դարձնելու համար: Ինչ մնում է քննադատություններից խուսափելուն, ապա դա կարծես անհնար է: Ամեն դեպքում մեծ դեր ունի նաև դիտանկյունն ու նախատրամադրվածությունը, եթե նստում ես էկրանի առջև քննադատելու, անպայման կգտնես քննադատելու բան, իսկ, եթե նստել ես հոգսերից կտրվելու և ծիծաղելու, անպայման կծիծաղես (հոգսերից կտրվելը չեմ երաշխավորում): Քանզի շատ անգամ հումորը փորձում ենք կառուցել սոցիալական, կարելի է ասել նաև ցավոտ թեմաների վրա: Օրինակ` էլէներգիայի թանկացումը կամ հարկային բեռը եւ այլն: Որքան էլ փորձես այդ թեմաներին անդրադառնալ սարկազմով կամ հեգնանքով, միևնույն է, լրջությունն առաջին պլանում է: Ինչեւէ՝ ամեն դեպքում Շանթ Հ/Ը-ն ամեն ինչ անում է իր հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայանալու և սպասելիքներն արդարացնելու համար»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding