Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հանրապետությունում հունիս-հուլիսին վարչական տուգանքի է ենթարկվել 158 գազալցակայան

SOCIETY

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերը շարունակում են ուսումնասիրությունները հանրապետության ԱԳԼՃԿ-ներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստուգումների արդյունքում հունիս և հուլիս ամիսներին Երևան քաղաքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 173 ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 158-ն արդեն իսկ ենթարկվել է վարչական տուգանքի՝ 25-150 հազար դրամի չափով (ընդամենը՝ 10 385 000 դրամ):

Չորս ԱԳԼՃԿ-ների նկատմամբ, հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար, կայացվել են որոշումներ՝ դրանց հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

Առավել տարածված հակահրդեհային թերություններն են՝ ԱԳԼՃԿ-ի արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված չէ հակահրդեհային ջրավազան կամ հրշեջ հիդրանտ, պահպանված չեն ինչպես ԱԳԼՃԿ-ի և գազալցակայանին չպատկանող շենքերի ու շինությունների, այնպես էլ ԱԳԼՃԿ-ի տարածքում իրեն պատկանող շենքերի, շինությունների և սարքավորումների միջև նորմերով պահանջվող հակահրդեհային միջտարածությունները, ԱԳԼՃ Կ-ներն ապահովված չեն հրդեհաշիջման սկզբնական միջոցներով, մասնավորապես՝ կրակմարիչներով, էլեկտրասարքավորումները շահագործվում են հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով, ԱԳԼՃԿ-ի տարածքի տեսանելի վայրերում փակցված չեն ծխելու և բաց կրակի օգտագործումն արգելող ցուցանակներ և այլն:

Տասներկու ԱԳԼՃԿ-ում կազմվել են արձանագրություններ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Դրանցից երեքը՝ տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար, տուգանվել են մեկական միլիոն դրամով:

Երկու շարժական գազալցակայանների համար կազմվել են արձանագրությունններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխ նիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու վերաբերյալ:

Օբյեկտների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու համար: Նրանց իրազեկել են նաև հրդեհային ու տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջներին, դրանց կատարման համար պարտականություններին, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների մասին:

Առաջիկայում խստացված ռեժիմով ստուգայցերը շարունակվելու են Արարատի և Արմավիրի մարզերում՝ վերահսկողության տակ պահելով նաև շարժական գազալցակայանները:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank