2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխա՝ ծայրահեղ ծանր վիճակում. հայտնում է SHAMSHYAN.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել։ Բժիշկները նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոց տեղափոխելու նպատակով սանավիացիա է կանչվել։
Այս պահին բուժաշխատողները սպասում են սանավիացիայի ժամանմանը։
Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանությունը։ Հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբ։ Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



