Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ամենաէպատաժային կերպարները
PHOTO
Նախօրեին ավարտվեց Նյու Յորքի նորաձևության շաբաթը, որը պարգևեց ոչ միայն ամերիկյան նորաձևության դասականներ Մայքլ Կորսի, Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի ու Ռալֆ Ռորենի մտքի թռիչքները, այլև բազմաթիվ էպատաժային մտահղացումներ, որոնցով աչքի են ընկնում պոդիումի նորելուկները:
Կարծես ցանկանալով զարմացնել իրենց հյուրերին՝ VFILES-ի, Hood by Air-ի, 69-ի, Jeremy Scott-ի մյուս շոուների հեղինակները իսկապես բեմական հրավառություն էին կազմակերպել: Նրանք ներկայացնում էին համարձակ գաղափարներ, որոնց հիմքում սովորաբար ընկած է լավ մոռացված հինը:
Այսպես, VFILES-ի դեֆիլեի ժամանակ պոդիումում խուլիգանություն էր տեղի ունենում հին ու բարի դենիմի օգնությամբ՝ ցուցադրելով ջինսե զգեստապահարանը՝ նոր մոտեցմամբ:
Hood by Air-ի հավաքածուի ցուցադրության ժամանակ աչքի ընկան ամենաօրիգինալ սանրվածքները՝ ստեղծելով կեղծամների իմիտացիա:
69 կոչվող հավաքածուի ցուցադրության ժամանակ մոդելները կարծես կրեին այն, ինչ ընկել է ձեռքի տակ, իսկ մոդելների գլխանոցները հիշեցնում էին «փոշու շոր»:
Ջերոմի Սքոթը վերակենդանացրել էր «ամերիկյան լավատեսությունը»՝ «գզած» մազեր, ցանցավոր զուգագուլպաներ: Իսկ Gypsy Sport-ի ու Edun-ի դիզայներները բեմ բարձրացան՝ գրկին նորածիններ:




















































