Վախճանվել Է 487 տիպի ինքնաթիռներ վարած լեգենդար Էրիկ Բրաունը
SOCIETY97 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի լեգենդար Էրիկ Բրաունը, որն իր կարիերայի ընթացքում հասցրել Է թռչել 487 տիպի ինքնաթիռներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:
Բրաունը նաեւ ռեկորդակիր Է տարբեր ավիակիրների տախտակամածերին կատարված վայրԷջքների քանակով: Կապիտան Բրաունը երեք անգամ գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Թագավորական նավատորմի շարքերում նա եղել Է ամենատիտղոսավոր օդաչուն:
Անցյալ տարվա սկզբին լեգենդար օդաչուի բրոնզե կիսանդրին դրվել Է Սոմերսեթի կոմսության Թագավորական նավատորմի օդուժի թանգարանում: Հունվարի 27-ին Էրիկ Բրաունը նշել Է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, հանդիսությանը ներկա Է եղել ավելի քան 100 օդաչու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



