«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային
SPORTՅունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները։ Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» պայքարելու է մրցաշարի հիմնական փուլի ուղեգրի համար։ Թիմի մրցակիցներն են Գերմանիայի հնգակի չեմպիոն «Վեյլիմդորֆը», Էստոնիայի չեմպիոն «Տալլինը» և Իսլանդիան ներկայացնող «Ռեյկյավիկը»։
«Յունիսպորտը» մրցաշարին մոտենում է տպավորիչ արդյունքներով։ Հայաստանի Բարձրագույն լիգայում թիմն անցկացրել է անպարտելի մրցաշրջան՝ տանելով 16 հաղթանակ և խփելով 323 գոլ։
«Չեմպիոնների լիգայում Հայաստանը ներկայացնելը մեզ համար մեծ պատասխանատվություն է։ Մենք ունենք հավակնոտ թիմ, որն արդեն ապացուցել է իր ուժը Հայաստանի առաջնությունում։ Այժմ մեր նպատակն է նույն վստահությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում և պայքարել հիմնական փուլի ուղեգրի համար։ Հատկապես կարևոր է, որ հանդիպումներն անցկացվելու են Երևանում․ մեր երկրպագուների աջակցությունը կարող է լրացուցիչ ուժ հաղորդել թիմին։ Շնորհակալ ենք Յունիբանկին՝ ակումբի կողքին լինելու և մեր զարգացմանն աջակցելու համար», - նշել է «Յունիսպորտ» ակումբի տնօրեն Դավիթ Խաչատրյանը։
Աջակցելով ակումբին՝ Յունիբանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում ֆուտզալի զարգացմանը, բարձրացնել հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և աջակցել մրցունակ թիմի ձևավորմանը, որը կարող է արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։
«Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները կհեռարձակվեն Առաջին հեռուստաընկերության եթերում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



