Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի համար բեռներ տեղափոխող բեռնատար նավին, նաև Ուկրաինայի Յուժնի նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Մասնավորապես, գիշերը հարձակողական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի համար Ուկրաինա բեռներ տեղափոխող բեռնատար նավին, ինչպես նաև ռազմական բեռների բեռնաթափման համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին։
Ռուսաստանը հարձակվել է նաև ուկրաինա-մոլդովական սահմանի անցակետի վրա։ Ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Օդեսայի մարզում Վինոգրադովկա միջազգային ավտոմոբիլային անցակետին հարվածելու համար, հայտնել է Ուկրաինայի սահմանային ծառայությունը։ Սահմանային անցակետը դադարեցրել է գործունեությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



