Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացության լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 5515-ի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով աֆրիկյան երկրի Առողջապահության նախարարությանը։
Գերատեսչությունը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է հիվանդության 51 նոր դեպք։
Մահացածների թիվը 2642 է։ Մահացությունը կազմում է 47,9%։
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում ավելի քան 700 մարդ էբոլայի կասկածանքով։ Էբոլայով հիվանդացածների շփումների հսկման մակարդակը կազմում է 85,5%։
Բռկումը, որը մայիսի 15-ին սկսվել է ԿԴՀ-ում և Ուգանդայում, արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Այժմ տենդն արձանագրված է ԿԴՀ-ի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը Իտուրիի նահանգն է։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։
Բռնկման հարուցիչը Բունդիբուգյո հազվագյուտ վիրուսն է, որի դեմ պատվաստանյութը ներկայում դեռ նոր է կլինիկական փորձարկումներ անցնում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի բռնկմանը տվել է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ դրության կարգավիճակ, որն ունի միջազգային նշանակություն:
Հետևեք մեզ՝ այստեղ



